Ereván, 1 de febrero. En atentado contra candidato presidencial Armenia Paruyr Hayrikyan.
Archivos
Todas las entradas de surhandak սուրհանդակ
гñ·»ÉÇ Ñ³Ûñ»Ý³ÏÇóÝ»ñ ³Ûëï»Õª §²½³ï³Ù³ñïÇÏÇ ÐÇß³ï³Ï³ñ³ÝáõÙ¦ ϳñáÕ ¿ù ·ïÝ»É Ñ»ï³ùñùÇñ å³ïÙáõÃÛáõÝÝ»ñ »í ¹í³·Ý»ñ ²ñó³ËÛ³Ý ¶áÛ³Ù³ñïÇ »í ù³ç³ñÇ ³½³ï³Ù³ñïÇÏÝ»ñÇ ÏÛ³ÝùÇó£ ²Ûëï»Õ ݳ»í ϳñáÕ ¿ù ·ïÝ»É ÐÛáõë³ÛÇÝ ²ñó³ËǪ Þ³ÑáõÙÛ³ÝÇ ßñç³ÝÇ ³Ù»Ý³×³Ï³ï³·ñ³Ï³Ý ûñ»ñǪ »í 1992Ã. ÑáõÝÇë ³Ùëí³ Ù³ñï³Ï³Ý ·áñÍáÕáõÃÛáõÝÝ»ñÇ Ù³ëÇÝ, áñÇ ÁÝóóùáõÙ Ïáñóñ»óÇÝù Þ³ÑáõÙÛ³ÝÇ »í سñï³Ï»ñïÁ ßñç³ÝÝ»ñÁ£ ²Ûëï»Õ ݳ»í ϳñáÕ ¿ù ·ïÝ»É ²½³ï³Ù³ñïÇÏÝ»ñÇ ËáñÑ»ñÁ ѳñó³½ñáõÛóÝ»ñ »í Éáõë³µ³ÝáõÙ»ñ£ ÆëÏ Ò»ñ ËáñÑáõñ¹Ý»ñÁ, ϳñÍÇùÝ»ñÁ ϳñáÕ ¿ù ·ñ»É »ï³¹³ñÓ Ï³å ¿çáõÙ
ÊáñÑÇÝ ÞÜàðвβÈàôÂÚàôÜ Ð³ñ·³ÝùÝ»ñáíª
ì³ñ¹³Ý ÐáíѳÝÝÇëÛ³Ý
1989 Երևան
Նվիրվում է Առաքելոց Վանքի վանահորը ,,ՔՅՕՐ ՕՂԼԻ,,
Արևն սահելով լանջերով կանաչ հսկա Մռավի,
Բարձրացավ երկինք, ու աքաղաղների ձայները հեռվից,
Լույս բարին մաղթին Արցախ աշխարհին;
Հսկա ,առնական հասակով կանգնած,
Իր հանդերձանքներով մենաստանների,
Հայ աբեղան էր դա Սուրբ Առաքելոց վանքի;
Նա լուռ խաչակնքեց , աղոթք մրմնջաց,
–Լույսը բարի իմ ժողվրդի;
Իջավ բաձունքից մտքերով տարված,
Մռայլ աբեղան, հոգին մտատանջ;
Քայլերը ուղղեց դեպի ախոռը մեծ մենաստանի,
Ճերմակ նժույգը տեսնելով նրան աշխուժացավ,
–,,Ասա՞ իմ ընկեր, ինչպես էս Քուռկիկ, նժույգ սիրելիս ,,Ղռաթ,,
Ասաց աբեղան ու շոյեց նրա բաշը սպիտակ
Հետո ախոռից դուրս բերեց նրան,
Ու նորից նայեց երկնակամարին, ու լուռ խաչակնքեց,
Եվ թեթև ոստյունով թամբեց ճերմակին;
Սլացավ Քուռկիկն իր հետ տանելով խրոխտ հեծվորին,
Սլացան նրանք նեղ ճանապարհով լուռ մենաստանի;
Փչող զեփյուռը հանդարտ շոյում էր,
Վարսերը արձակ հսկա հեծվորի,
Ու պատմում նրան վշտերը անթիվ Հայ ժողովրդի;
Թառ-Թառի ափին հասավ աբեղան,
Ձիուն արձակեց ու հանգիստ տվավ,
Ինքն էլ մերկացավ ու ջուրը մտավ;
Տիրոջ ետևից ձին ևս մտավ, սառը ջրերը խրոխտ Թար-Թառի,
Ու մանկան նման խաղ տալով ջրում միաձուլվեցին,
Այր ու ձի դարձան, մեկ մարմին մեկ շունչ;
Հանգստից հետո շարունակին ճանփան,
Նեղ ճանապարհով լեռնային գյուղի;
Ոլորապտույտ նեղ ճանապարհին անցուդարձ չկար
Եվ հեռվից լսվեց լաց ու աղաղակ, օգնության ձայներ;
Ու արագացրեց քայլերը ձիու հսկա աբեղան;
Նեղ ճանապարհին, խուժան օսմանցին թալան էր անում,
Դաշտից տուն դարձող հայ ռանչպարներին;
Աբեղան հասավ հենց ժամանակին,
Նրան տեսնելով լպիրշ օսմանցին,
Յաթաղանն ձեռքին լկտի հռհռաց,
Ու դրեց կրծքին ընկած ռանչպարի,
–,,Դե ասա Գյավուր, թանկ է քեզ համար այս,, անասունը..
Հսկա աբեղան ձեռքը բարձրացրեց ու այսպես ասաց…
–Սպասիր զավակս, հիշիր Ալլահիդ խոսքը սրբազան,
–Որ խոսքը հիշեմ, ասա ինձ Գյավուր,,,
Ու յաթաղանը լկտի մխրճեց կուրծքը աղերսող խեղճ շինականի
Աբեղան ցնցվեց, ձիուց ցած եկավ,
Տխուր քայլերով մոտոցավ նրան,
Կայծակի նման նա ետ շպրտեց իր հանդերձանքը հոգևորականի,
Օսմանցու դիմաց հիմա կանգնած էր,
Սպառազինված ապառաժ հսկան;
Թալանչիները մի պահ զարմացան,բայց չհանձնվեցին
Լիրբ վայնասունով վրա տվեցին,
Սակայն աբեղան ճարպիկ շարժումով, սրի հարվածով,
Գետին տապալեց երեք օսմանցուն;
Իսկ չորրորդն այդ որ տեսավ,
Գլուխը խոնհարեց ու ծնկի եկավ,
–Ինձ խղճա Գյավուր, ու մի սպանի,
Ես գիտեմ ով էս դու Մեծ Քյօրօղլի….
Աղաչեց ,լացեց պաղատեց նրան,
Իսկ մեր աբեղան արյունոտ սրով ասպետի նման,
Մի քիչ հանդարտվեց ու խոսեց կամաց.
–Լսիր օսմանցի, ասա բոլորին,որ Քյօրօղլին է
Կյանքդ պարգևել, ու ասա նորից քո ժողովրդին,
Որ չառնի սուրը ի դեմ իմ ազգի,;
Բաշխում եմ կյանքդ, ազատ ես գնա,
Այս գլուխներն էլ տար քո սուլթանին,
Ու թող դաս լինի խուժան ասկյարին,
Այս երկրի տերը Հայն է որ կա, մերն եղել է ու էլի կա;
Փրկված օսմանցին ահով սարսափած, `
Խուրջինը դրավ գլուխներն հատված,
–Փառք քո բազուկին, որ խնայեցիր…
Հսկա աբեղան լուռ խաչակնքեց,
Ու արյունոտ սուրը իր պատյանն դրեց;
Հայ ռանչպարները արցունքները աչքերին,
Օրհնում էին հսկա վանքի հովիվին,
–Գնացեք խաղաղ ձեր բան ու գործին,
Քանի կենդանի եմ ու միշտ ձեր կողքին,
Անգութ ասկյարի չար յաթաղանից ձեզ կպաշտպանեմ;
Եվ օրհնանքն շուրթերին հեռացան նրանք,
Տանելով զոհված դին շինականի;
Եվ ամեն անգամ վանքի աբեղան
Իջնում է հեռու իր մենաստանից,
Թուր ու կեծակով սարսափ է տածում անգութ թշնամուն.
Ու մռայլ սրտով լուռ խաչակնքում,
Արցախ աշխարհի հովվապետը մեծ.
Պատմությունը ես պատմեցի, որ միշտ հիշենք մենք նրան.
Բարով հիշենք ու միշտ օրհնենք փառք տանք,
,,ՔՅՕՐՕՂԼՈՒՆ ,, մեր հսկա ;
Պիկասենտ 28/03/2009
Էս սկսեցիր գլուխ գովալ… –Ես ե՞մ գլուխ գովում,– Տիգրան գրկեց Քրիստիկի մեջքը ու նայեց նրա աչքերի մեջ, — ես եմ խուժանը,– Քրիստինեն չդիմադրեց միայն կամաց գլուխը շարժեց, որը նշանակում էր ,,ոչ սիրելիս,, նրանց շուրթերը նորից հանդիպեցին իրար,– լսիր դու համբուրվել չգիտես, — կատակեց Տիգրանը,
— Իսկ ինչիս է պետք: Համ էլ դու ուրախ չե՞ս,
–Չէ կյա՜նք ընդհակառակը ,, տաշիցա եմ լինում,, ո՞նց ուրախ չեմ… , — Քրիստիկը ժպտաց
Լսվեց դռան զանգը, Քրիստինեն արագ բացեց դուռը, Քրիստինեի տատիկն էր,
–Յաա՜ Տիգրանը այստեղ է – ուրախացավ տատը, — ինչ լավ է,
–Եկել եմ թույլատրություն վերցնեմ, որ Քրիստիկի հետ երեկոյան դուրս գանք մի քիչ զբոսնելու,– արդարացավ Տիգրանը,
–Լավ ես արել, բայց պապուց պիտի հարցնես,– բացատրեց տատիկը,
–Եղավ, որ այդպես է երեկոյան կգամ…–խոստացավ նա: Տիգրանը քիչ զրուցելուց տատու հետ հրաժեշտ տվեց , Քրիստինեն նրա հետ դուրս եկավ աստիճանների վրա,
— Մի գնա, — ամոթխած ասաց նա,
— Երեկոյան կգամ,– խոստացավ նա, նրանք համբուրվեցին և Տիգրանը հեռացավ, Քրիստինեն կարծես ժամերն էր հաշվում, երբ է գալու Տիգրանը, նա գիտեր որ Տիգրանը ժամադրվելուց միշտ մի քանի ժամ շուտ է գալիս, ինչպես ինքն էր ասում գերմանական ճշտապահությամբ է: Ժամերն դանդաղ էին անցնում, Քրիստինեն գրապահարանից վերցրեց այն թերթը, որը մի քանի ամիս առաջ Տիգրանի քույրն էր տվել իրեն,
— Դա ի՞նչ թերթ է , — զարմացավ Աղավնի տատը,
— Այս թերթում Տիգրանի մասին է գրված,– բացատրեց նա,
— Դէ կարդա տեսնենք, ինչ են գրում նրա մասին,– առաջարկեց տատը, Քրիստինեն կարծես թէ առիթը բաց չուզեց թողնել, տատիկին ներկայացնելու սիրեցիալի մասին գրված հոդվածը : ,, Ազատամարտի հոդվածը լույս էր տեսել Մայիսի 18- ի համարում , թերթի այդ հոդվածի մասին ինքը լրագրողն էր տեղյակ պահել Տիգրանի հարազատներին: Քրիստինեն սկսեց կարդալ հոդվածը, տատը լուռ լսում էր:
—,,2 Ամիս առաջ զորամասում հանդիպեցի եռանդուն երիտասարդ հրասայլորդի – սկսեց Քրիստինեն,– , որն իմանալով, որ լրագրող եմ, ուրախացավ , ինքն էլ ներկայացավ որպես լրագրող և աոաջարկեց լինել իրենց դիրքերում։ Տիգրանի հետ եղանք իրենց զորակայանում։ Այնտեղ բոլորն էլ հասուն մարդիկ էին փորձված և միջական։ Օր ու կես այդ ստորաբաժանման զորականների հետ էի։ Մեծ ամասամբ ,,Գարեգին Նժդեհ,, ջոկատի կամավորներն Էին, որոնց մի մասը արդեն 4րդ- 5 րդ տարին է կռվում էին, եղա ընդամնը նրանց դիրքերում, որոնք ճակատային այդ բնագծում մի քիչ ետ էին հետևակի համեմատությամբ։ Եվ քանի, որ գործողության պահին չտեսա հրասայլորդներին, բավարվեցի միայն անմիջական տպավորություններով։ Որքան Էլ չէին ուզում, սակայն հրասայլորդները պատմեցին իրենց վիճակի մասին։ նրանց մտահոգողը հիմնականում իրենց ընտանիքնրն էին, որոնցից կտրված են արդեն 4 ամիս ավելի։ Իրենց ասելով բախտի քմահաճույքին են թողել իրենց տանը, մայրերին ու քույրերին Մասնագիտաթյամբ բեմադրիչ Սամվել Սմբուլյանը սրամիտ մի ազատամարտիկ, հին կռվողներից, տեսնելով ինձ, առիթ էր պարպելու հոգում կուտակուածը։ –Զինվորը պատրաստ Է ամեն զոհաբերության և զոհարերությունն կատարում Է, բայց նրա կատարածը չի գնահատվում Այ, օրինակ Էս մեր Տիգրանը , մոր միակ տղան Է։ Տանը լսել Էին թէ նա իբր զոհվել է։ Պատկերացնում էք մոր, քրոջ վիճակը։ Կապ չկա, գոնե այդ թյուրիմացաթյուննը ժամանակին շտկելու համար։ Եթե կռվող զինվորին օգնում են, հասարակութեան մեջ արժեզրկման պահը փոխվում է և զինվորի կարգավիճակն ու բարոյական ընկալումն էլ Է փոխում։ Մենք պայքարում ենք ազգի ազատութեան համար, սակայն ժողովրդին բարոյալքում են։ Բերեցին մի կրիա ,,սրան պետք ուտենք , թէ պահենք, հարցրին Սամվելն ու Տիգրանը։ Իրենք ամեն ինչ էլ ուտում են, բացի ինքնաթից։ Ցավոք ինքնաթիռ չեն կարո¬ղանամ որսալ. և սրիկանները գալիս անցնում է։ Հաջորդ առավոտյան նրանք ինքնաթիռ էլ ,,կերան,, ճիշտ է ոչ այդ հրասայլորդները այլ ղարաբաղցիները, ղարաբաղյան երկնքից ցած բերեց թուրքական անգղը։ Այդ, հաջորդ առա¬վոտյան էր։ Տղաները դեռ չէին արթնացել, երբ հնչեց օդային տագնապի ազդանշանը։ Սի ակնթարթում զինվորները դուրս նետվեցին և բոլորից շուտ Տիգրանը կիսամերկ վիճակում։ Գումարտակի հրամանատարի տեղակալ Բարսեղ ,,Գարե՚գին Նժդեհի» երբեմնի հրամանատարը տպավորիչ արտա¬քինով և տարիքի համեմատ աննկարագրելի արագությամբ նստեց խցի մեջ, որտեղ տեղադրված էր հակաօդային պաշտպանության գնդացի¬րը։ Սակայն այդ մի քանի վայրկեանը բավական էր, որպեսզի գիշանգղը անհետանար։ Արևածագի այդ պահին կատարվածը տպավորիչ էր։ Քիչ հետո Բարսեղին կանչեցին շտաբ։ Նա վերադարձավ զայրա¬ցած։ «էնքան ծույլ ենք, որ մենք չկարողացանք խփել ինքնաթիռը, այն բաժին հասավ ղարաբաղցիներին: Կրիան, այս զրահակիր գեղեցկուհին մեր տանկիստների խորհրդանիշն Է,– բացատրում Էր Սամվելը։– զինվորը կատարում է ամենօրյա ծանր, չարքաշ աշխա¬տանք ես չեմ ուզում ասել , խոսել արդեն վտանգի մասին, բայց մեզ ոչ ոք չի գնահատում, որովհետև եթե մեզ գնահատեին, մեր վիճակն այսպիսին չէր լինի։ Ամեն տեղ մեզանով հիանում են, սակայն գործնականում զինվորները առհամարհում են բարոյական աջակ¬ցություն չեն գտնում։ Գալիս են այստեղ մեզ փառաբանում. ,վերադառնում են մոռանում։ Զինվորը ափ¬սում Է թիկանքի երիտասարդին, –Սամվելն ու Տիգրանը ինձ համար երևանեան ժարգոնով մի ներկայացում տվեցին, մեկ դերասանի թատրոն, որի հերոսը ճակատից հեռու թիկանքի հռփացած երիտասարդն է մենախոսաթյունը ավարտաեց. Ինձ պետք չէ ձեր կռիվը, քաշվեք ինձանից –արտահայտությամբ , չորս հոգով էինք նստած սենյակում է Բարսեղը` Բորեան է «սրտնեղվեց և խիստ հայացքով նայեց տղաներին, որ նշանակում էր մի շատախոսեք։ Մեկ օր հետո երբ վերադռնում էի դիրքերից, հանդիպեցի Սամվելին ։ Նա անմռունչ էր և բարեխղճաթեամբ կատարամ էր իր աոօրյա պարտականությունը, տեսնելով ինձ ժպտաց, որ նշանակում էր՝ մենք միայն խոսողներ չենք, Ընկերային խնդիրների առկայությունը ցույց է տալիս, որ զինվորները անզգայ մեքենաներ չեն, այլ մեզ նման մարդիկ անբարոյականություն Է զինվորին մենակ թողնելը, նրա նկատմամբ անհոգ լինելը։ Զորամիավորման մեջ ընկերային հարցերի նկատմամբ այո, անտարբեր չեն։
Քրիստինեն ավարտեց ընթերցումը, նա հուզված էր, տատիկը լուռ արտասվում էր, նա գոգնոցի ծայրով սրբեց արցունքները, նրանք լռում էին կարծես չէին կարողանում խոսել,
–Խե՜ղճ լինես մա՜յր…, — տխուր ասաց տատը, Քրիստինեն հուզված գլուխը դրեց նրա ծնկներին,
— Տատ , ճիշտն ասա, Տիգրանը լավն է չէ՞… ,– տատը հուզված էր չկարողացավ պատասխանել միայն սկսեց շոյել թոռան գլուխը,
Երեկոյան Տիգրանը խոստացած ժամից ավելի շուտ եկավ, քան Քրիստինեն սպասում էր, պապը դեռ չէր եկել գործից; տատն ու թոռ տանն էին, Քրիստինենեն երջանիկ էր կարծես երկրի ողջ հարստությունը տվել էին նրան, քիչ էր մնում ուրախությունից բարձրաձայն ճչար:
— Տիգրան ջան պապը դեռ չի եկել, պետք է սպասես,– ասաց տատը,
— Ոչինչ տատի կսպասեմ…
— Հաց կուտե՞ս, — առաջարկեց Քրիստիկը,
–Իսկ ի՞նչ ունեք…– հարցրեց Տիգրանը,
–Ճաշը ես եմ սարքել,– բացատրեց տատը,
–Տեսնեմ նոր կասեմ,.., — համաձայնվեց Տիգրանը ,Քրիստինեն ճաշով լի կաթսան մոտեցրեց Տիգրանին, նա շերոփով խառնեց ճաշը, և ծամածռեց դեմքը, — դու ևս ուտելու ես, — նայեց աղջկան աչքերինն
— Չէ ես քիչ առաջ եմ կերել…
— Որ այդպես է ես էլ չեմ ուտում…– հրաժարվեց նա,
— Այ աղջիկ, նստիր հետը կեր, որ ուտի, — նախատեց տատը,
— Հա ճիշտ ես ասում տատ, թող իմ հետ ուտի, որ ուտեմ, թէ չէ ինչ իմանամ կարող է կռկսի դեղ է գցած մեջը…
— Վա՜յ Տիգրան ջան, բա ամո՞թ չի, — միամիտ ասաց տատը, Քրիստինեն սկսեց լիաթոք ծիծաղել,
— Ա՜հ տատ կատակ է անում, — հանգստացրեց թոռը,
— Այ տղա, տեսնում ես հավատում է, այդպիսի կատակներ մի արա…,–հազիվ ասաց աղջիկը,
Տիգրանը Ճաշեց, պապը ուշանում էր: Տատը անհանգստանում էր երևի ավելի շատ Տիգրանի համար քան պապի,
— Օ՜ֆ էս պապն էլ ինչու է ուշանում,– բարկացավ Քրիստինեն, նրա տրամադրությունը ընկնում էր, տատը ևս բարկացած էր,
— Տիգրան ջան կներես հեսա ուր որ է կգա…,– հանգստացրեց տատը,
— Ոչինչ, ես չեմ շտապում…
— Անհարմար եղավ, սպասեցնել տվեցինք…– ներեղություն խնդրեց տատը, Քրիստինեն երեխայի նման նվնվում էր, քիչ էր մնում լացեր, կարծես թարսի նման այսօր պապը ավելի էր ուշանում,
— Լավ , դէ մի նեղվիր Քրիստիկ,– հանգստացրեց Տիգրանը, — մարդ էս, երևի գործ ունի դրա համար էլ ուշանում է,
— Երևի պապը իմ ինադու է ուշանում… — դժգոհեց նա,
— Այ աղջիկ, հո էդ մարդը քո թշնամին չէ՞ որ…,– սրտնեղվեց տատը, Քրիստինեն վաղուց հագնված զարդարվաած սպասում էր պապուն: Վերջապես պապը եկավ, կարծես քիչ խմած էր երևում,
— Ա՜յ պապ էս ու՞ր ես չկաս, — հենց դռան շեմին դժգոհ ընդունեց նրան,
— Ի՞նչ է եղել որ, — ուրախ ասաց պապը, կոշիկները հանեց միջանցքում և մտավ հյուրասենյակ,– ահ Տիգրան դո այստեղ ես…,–ուրախացավ նա,–բարով ես եկել,– նա
Ձեռքով բարևեց նրան, — այ տղա էսպես գնալ կլիներ որ դու գնացիր: Դէ նստիր տեսնենք ինչ կա չկա…– ինքը աթոռը քաշելով նստեց սեղանի մոտ: Քրիստինեն քթի տակ դժգոհեց, ,,հերիք չէ ուշ է եկել, հիմա էլ ուզում զրույց անի,
–Էհ՜ պապի իմ ուզելով որ լիներ մի ամիս հետո ետ կգաի, — բացատրեց Տիգրանը,
— Բա լավ ձերոնք մեղք չեն, մինուճար տղա ես, բա որ Աստված չաներ բան պատահեր…
— Աստված պահպանում է, — ժպտաց Տիգրանը,
–Իրոք որ, տղա ջան, Աստված պահում է, դու էդքան գնացել ես, հերիք է, հիմա էլ թող ուրիշներն գնան…,– առաջարկեց պապը,
–Ճիշտ ես պապի, ես էլ եմ այդպես գտնում, մեր կռիվը վերջացել է, հիմա էլ թող ուրիշը կռվի…– համաձայնվեց Տիգրանը,
— Դա լավ է որ հասկանում ես տղաս…,– ասաց նա: Քրիստինեն նայում էր ժամացույցին, և անհանգստանում էր,
— Պապի ամեն ինչ իր ժամանակն ունի, —համաձայնվեց Տիգրանը:
Պապը շրջվեց նկատելով թոռան հագն ու կապը զարմացավ
–Էս ու՞ր ես պատրաստվել, — Քրիստինեի փոխարեն մեջ մտավ տատը, կարծես թէ նա այդ պահին էր սպասում,
–Էս խեղճ տղեն քանի ժամ է նստած քեզ սպասում, որ քեզանից թույլտվություն վերցնի, որ Քրիստիկի հետ դուրս գա ման գալու…
— Այս ժամի՞ն, — զարմացավ նա,
— Իսկ գիտե՞ս քանիսին է եկել և քեզ սպասում, — բարկացավ տատը,– ժամը 4 –ից այստեղ է,
— Վա՜յ կներեք, որ իմանաի շուտ կգաի,– ներեղություն խնդրեց նա, Տիգրանը լռում էր կարծես քաշվում էր խոսել, տատը կարծես հասկացավ Տիգրանի միտքը, և փորձեց օգնել նրան,
— Հրաչ ի՞նչ ես ասում կթողնե՞ս, որ Քրիստիկը դուրս գա ման գալու,– նա հայացքով խնդրում էր ամուսնուն որ չմերժի,
— Բայց արդեն ուշ է, ո՞նց է այս տղան տուն հասնելու,– ասաց պապը, Տիգրանը արագ անցավ հակագրոհի,
— Չէ ինչն է ուշ, ես երբ էլ լինի կհասնեմ…
— Լավ կթողնեմ, –դժգոհ ասաց նա, — բայց կուզենաի որ իմանաիր, որ իմ թոռնիկը դեռ ոչ մի տղու հետ չի քայլել փողոցում, դու առաջինն ես, երևի կիմանաս, որ նա քո բացակայության բոլոր ամիսները միշտ քո…
— Լա՜վ պապ վերջացրու՜, — ընդհատեց թոռնիկը,
— Թող վերջացնեմ նոր, — բակացավ պապը, — նա քեզանից բացի, — շարունակեց նա, — որ իմ աղջիկը ում որ սիրի, նա բախտավոր մարդ կլինի,– պապը հուզվեց,
Քրիստինեն և Տիգրանը դուրս եկան փողոց, դրսում մութ էր սակայն տեղ-տեղ վառվում էին շենքերի մուտերի լույսերը, եղանակը տաք էր, Քրիստիներ հագին ծնկներից վերև կարճ կիսաշրջազգեստ էր, և սպիտակ շապիկ: Նրանք թևանցուկ քայլում էին փողոցով, հազվադեպ էին պատահում պատահական անցորդներ,
–Քրիստիկ ի՞նչու ես այսօր այդքան կարճ հագել, — հարցրեց Տիգրանը,
–Ինձ թվաց քեզ հաճելի կլինի այսպես տեսնել, եթե ուզում ես էլ չեմ հագնի,
— Չէ իրոք հաճելի է, քո ոտքերը գեղեցիկ են,
— Մինչ քո գալը, երկու երեք անգամ հագել հանել եմ: Քույրդ ասում էր որ սիրում ես որ կարճ են հագնում,
— Դա ևս իմացել ես, — քմծիծաղեց Տիգրանը,
–Այո՜, –Քրիստիկը գրկեց նրա թևը, նրանք քայլում էին գրկախառնված:
— Գիտե՞ս քեզ հետ հաճելի է ժամանակն անցնում,– հաճոյախոսեց Տիգրանը,
— Շնորհակալություն…
Քրիստինեն շիկնեց, նա երանության աշխարհում էր, նրան հաճելի էր սիրած տղայից լսել այդպիսի խոսքեր, նա գրեթէ առաջին անգամ էր այդպիսի ուշ ժամին թափառում Երևանի փողոցներում, այն էլ տղայի հետ, նա վստահ էր որ պապը կմերժի այդ ուշ ժամին թույլատրլ դուրս գալ Տիգրանի հետ , բայց դա նշանակում է որ պապը վստահում է նրան:
–Գիտե՞ս ես նկատել եմ մի հետաքրքիր բան,– քմծիծաղեց Տիգրանը,
–Ի՞նչ, — զամացավ աղջիկը,
— Ա՜յ հիմա, մի րոպպե…– նա փողոցի մի մութ մասում գրկեց բարձրացրեց աղջկան և սկսեց քայլել
— Թող ի՞նչ ես անում, — շփոթվեց աղջիկը, — անհարմար է հիմա կտեսնեն, — կիսաձայն դժգոհեց նա , Տիգրանը ծիծաղում էր, նա Քրիստինեին զգույշ դրեց գետնին, շենքի պատուհանի լույսը ընկել էր մայթին, և լուսավորում էր նրանց : Տիգրանը գրկեց Քրիստինեի մեջքը և շրթունքները մոտեցրեց նրա տաք շուրթերին : Նրանք երկար մնացին այդպես գրկախառնված, Քրիստինեն սկսեց ծիծաղել, –ինչու ես ծիծաղում, — շշուկով հարցրեց աղջիկը
–Ոչինչ…,– նա շարունակում էր ծիծաղը,
–Չէ ասա ի՞նչու ես ծիծաղում, — համառեց Քրիստինեն,
–Ոչինչ…
–Չէ պետք է ասես ի՞նչու ծիծաղեցիր , — պնդեց նա,
–Այ աղջիկ ի՞նչ ես ուզում ինձանից, ինձ ինչ է ծիծաղել չի կարելի,…
— Չէ չի կարելի, — նեղացավ նա, — ինչ է իմ վրա ես ծիծաղում, հետո ինչ որ համբուրվել չգիտեմ,
–Ո՞վ է ասում որ չգիտես սիրելիս ,– շարունակեց ծիծաղը,
–Իսկ ինչու ես ծիծաղում վրաս…
Քրիստինեն բաց թողեց նրա ձեռքը և սկսեց քայլել առաջ, նա մի քանի քայլ գնաց առաջ հետո ետ շրջվեց և տեսավ Տիգրանը կանգնած ժպտում է, նորից ետ եկավ և մանկան նման ընկավ նրա վզովը,– ասա խնդրում եմ ի՞նչու ծիծաղեցիր…
–Լավ կասեմ, — զիջեց Տիգրանը , — միայն լսիր այս պատմությունը, և նա սկսեց պատմել գյուղացու կնոջ և ոչխարի առածը, նրանք ծիծաղեցին, — դէ հիմա ասեմ թէ՜ ինչու ծիծաղեցի…
–Ոչ հարկավոր չէ…
— Չէ, պետք է ասեմ,– պնդեց Տիգրանը,
— Չէ , հարկավոր չէ, չեմ ուզում իմանալ…
–Չէ, որ ասում ես մի ասա, ուրեմն պիտի ասեմ…
–Ասացի չէ՜,– Քրիստինեն երկու ձեռքերով փակեց ականջները,– չեմ ուզում լսել…
Տիգրանը սկսեց համառել, — լավ ասա,– համաձայնվեց աղջիկը,
–Չէ չեմ ասի…
Նրանք ուրախ էին կատակում էին ու խաղում: Սիրահարված զույգերը թափառում էին Երևանի կիսալուսավորված փողոցներով, –լավ կլիներ մինչև լույս այսպես թափառենք,–ասաց Տիգրանը,
–Ըհը՜ …,– համաձայնվեց աղջիկը,
–Չես հոգնե՞լ,
–Ոչ չեմ հոգնել…
Եղանակը քիչ սառն էր, հանկարծ միանգամից երկինքը որոտաց և սկսեց անձրև տեղալ , հրանք վազեցին մոտակա շենքի մուտքը: Անձրևը հորդառատ գալիս էր լվանալով տուֆակերտ շենքերի պատերը, և փողոցները,
–Ես սիրում եմ անձրևը , –թրջված ասաց Տիգրանը,
–Ես էլ , — համաձայնվեց աղջիկը,
–Ես սիրում եմ թափառել անձրևի տակ,
— Ես էլ,– նրանք խավար մուտքում գրկախառնվեցին, նրանց շուրթերը նորից ձուլվեցին իրար, կարծես մի երանելի պահ էր, եղանակն էլ էր կարծես ցանկանում որ նրանք գրկախառնվեն,
–Քրիստիկ իրո՞ք չես մրսում,– անհանգստացավ նա,
–Չէ …– մեղմ շշնջաց նա: Անձրևը կարծես սկսել էր տեղալ մանր, նրանք դուրս եկան թաքստոցից և սկսեցին քայլել մայթով : Երկու խելագար աիրահարվածներ քայլում էին գրկախառնված, մանր տեղում էր անձրևը, նրանք հաճախակի կանգնում էին և համբուրվում: — այս շենքում ապրում է իմ ուսուսչուհին,– ասաց Քրիստինեն,
— Ի՞նչ ես առաջարկում , — քմծիծաղեց Տիգրանը,– չգնանք նրանց տուն,
— Ա՜յ տղա էլ օյին չունե՞ս…
Նրանք քայլում էին Սայրանի փողոցով, հասան շենքի վերջը, շենքի պատշգամբի տակ չոր էր,
–Եկ այստեղ, — առաջարկեց Տիգրանը, նա գրկեց Քրիստիկին, նրա թաց մասերից կաթում էին անձրևի կաթիլները, նրա վերնաշապիկը թաց էր, թափանցելով ուրվագծվում էր նրա մարմնի գեղեցիկ մասերը, Քրիստինեն կծկվել էր, — ի՞նչ է մրսում ես… — Քրիստինեն աշնանային տերևի նման դողում էր, Տիգրանը ամուր գրկեց նրան,
Քրիստինեն նման էր թրջված աղավնու, թարթիչնթերը խոնավ էին: Նրանց ձուլվեց, կարծես չէր ուզում որ իրարից բաժանվեն, անձրևը գալիս էր մարմանդ, փողոցները դատարկվել էին անցորդներից ; Քրիստինեն թաց մատներով շոյում էր Տիգրանի թաց մեջքը:
–Տեսնես ժամը քանի՞սն է… –Տիգրանը նայեց ձեռքի ժամացույցին,
–Վայ, ժամացույցս կորել է, — հանգիստ ասաց նա,
–Ինչպե՞ս կորե՞լ է…, — անհանգստացավ աղջիկը,
–Լավ ոչինչ , երևի իր դարն ապրել էր,
–Ետ գնանք գուցե գտնե՞նք, — առաջարկեց նա,
–Չէ իզուր է…
Տիգրանը Քրիստինեին ուղեկցեց տուն, գիշերվա ժամը 1 անց 30 էր, նրանք աստիճանների վրա համբուրվեցին:
–Լավ ժամանակ անցկացրինք,– ասաց Քրիստինեն,
–Տատիկին իմ անունից շնորհակալություն կհայտնես,
–Ի՞նչ է , տուն չես մտնելու՞,– զարմացավ աղջիկը, նրանք խոսում էին շշուկով, որ հարևանները չլսեն,,–գոնե անձև կկտրվի նոր կգնաս, –անհանգստացավ Քրիստիկը,– կամ էլ առավոտյան կգնաս,
— Եթե քո կողքն եմ քնելու կգամ,– կատակեց Տիգրանը,
–Չէ պապուս մոտ ես քնելու,– ծիծաղեց նա,
— Չէ , որ այդպես է չեմ գա , — նրանք կատակում էին շշուկով և ծիծաղում,
–Լուրջ Տիգրան արդեն շատ ուշ է ինչպե՞ս ես տուն հասնելու…
–Ոչինչ մի կերպ կհասնեմ, — նրանք համբուրվեցին, Տիգրանը դուրս եկավ մուտքից,
–Տիգրան… — նրա ետևից բղավեց Քրիստինեն, Տիգրանը ետ եկավ
–Տուն որ հասնես կզանգես, ամպայման …,–ասաց Քրիստինեն,
–Դու քնած կլինես…
–Չէ արթուն եմ, կզանգես, տես ես կսպասեմ…
Տիգրանը արագ քայլերով հեռացավ, անձրևը դադարել էր, փողոցները լվացվել էին, օդը մաքուր էր և հաճելի:,,Աստված իմ ինչ աղջիկ է իսկական կրակ է, կայծակ է հո աղջիկ չէ, –անցնում էր Տիգրանի մտքով,– ինչ լավ էր նրա հետ անձրևի տակ, երբ տեսա նրան թրջված հագուստով, որը թափանցում էր, քիչ մնաց ոտքերս ծալվեին: Կլեոպատրայի կրծքերի նման, հպարտ մեջքը ուղղիղ, կարծես նման է Սուրենյանցի Շամիրամին, նա այդ կտավում լուրջ է և մտախոհ: Քրիստիկի աչքերն էլ են այդպես: Շամիրամը նստած Արա Գեղեցիկի դիակի առջև խորհում է ինչպես կենդանացնի իր սիրուն: Երևի մի ժամանակ էլ Քրիստիկն է այդպես մտածել, թէ ինչպես վերադարձնի ինձ ճակատից: Չէ իրոք նա նման է հրեշտակին իր մաքրությունով ու իր անմողությամբ:
Տիգրանը ոտքով հասավ Երիտասարդական մետրո, այնտեղից հեշտ էր տուն հասնել:
Տուն մտավ երբ տանեցիները քնած էին, նրա գալուստը նկատեց մայրը,
–Սովա՞ծ ես, — հարցրեց մայրը,
— Հա մամ, լավ սոված եմ…
— Հիմա դոլման կդնեմ կտաքանա…
— Տունը դոլմա կա՞ ,– ուրախացավ նա,
— Հա կա…ես հիմա…
— Չէ հարկավոր չի տաքացնել ես սառը կուտեմ,– նա սառնարանից վերցրեց կաթսան, հանեց մի դոլմա դրեց հացի մեջ և գնաց իր սենյակ, նա վերցրեց լսափողը և հավաքեց Քրիստինեի հեռախոսահամարը, առաջին զանգից հետո վերցրեցին լսափողը,
–Այո՜ , — լսվեց շշուկով Քրիստինեի ձայնը,
–Արթնացրի…
— Ոչ, սպասում էի քո զանգին,– նա խոսում էր շշուկով,
–Ձերոնք քնա՞ծ են,
— Ըհը՜ , ես խոհանոցից եմ խոսում,
— Հլա գյոզ դիր , տես տատդ ու պապդ ի՞նչ են անում…– կատակեց Տիգրանը, լսափողում լսվեց Քրիստիներ շշուկով ծիծաղը,
–Շատ խուժանն ես հա՜ : Իմ տատն ու պապը խելոք իրենց համար քնած են,
–Չի կարող պատահեի, բա էդտեղ ինչ ձայներ են լսվում լսափողում…
Քրիստիկը շշուկով ծիծաղում էր որպեսի չարթնացնի տանեցիներին,
–Ոչ մի ձայն էլ այստեղ չկա: Լավ դու այն ասա ինչպե՞ս տեղ հասար,
–Շատ լավ…
–Քնու՞մ ես,– տխուր շշնջաց նա,
–Հիմա պարկած եմ տեղերումս,– պատասխանեց Տիգրանը,– լսիր դու գոհ ես այսօրվա զբոսանքից,
–Ըհը՜ ,– երջանիկ ժպտալով պատասխանեց աղջիկը: Նա կուչ էր եկել խոհանոցի ,,թախտային,, և հեռախոսը սեղմած ականջին շշուկով խոսում էր Տիգրանի հետ, Նինոն նրա կատուն կծկվել էր Քրիստինեի կողքին և լսում էր նրանց խոսակցությունը,–ամեն ինչ լավ էր, բայց որ ժամացույցը կորավ, դա շատ վատ եղավ,
— Ոչինչ, ես չեմ մտածում, դու ես դարդ անում…,– ծիծաղեց Տիգրանը, — լսիր հիմա ինչո՞վ ես խոհանոցում..
— Գիշերանոցով…., — զարմացած շշնջաց աղջիկը,
— էլ ինչո՞վ…, –լսվեց Քրիստինեի ծիծաղը,
— Հետո՜…, էլ ուրիշ հարցեր չունե՞ս…
— ՈՒնեմ…секс по телефону… –կատակեց նա,
— Խուժա՜ն…
— Լավ գնա քնելու կմրսես ազիզ…
— Վաղը կգաս,– շշնջաց Քրիստինեն,
— Չգիտեմ,
— Իսկ վաղը ի՞նչ ես անելու, — հարցրեց աղջիկը,
–Անելու եմ,– նրանք ծիծաղեցին,
— Լավ , հերիք է կատակես ես լուրջ եմ հարցնում,
–Ես էլ լուրջ եմ պատասխանում…
— Վաղը ես կսպասեմ, պոնչիկ եմ թխելու : Կգաս չէ՜…,– նա վերջին բառերը կարծես աղաչանքով ասաց,
— Լավ կգամ, — խոստացավ Տիգրանը,
— Որ ժամին…,– ուրախացավ աղջիկը,
— Երբ գործերս վերջացնեմ…
— Իսկ երբ կվերջացնես…
— Երբ որ սկսեցի , հետո երևի վերջացնեմ,– նրանց խոսակցությունը ձգվում էր և երկարում: — այ աղջիկ ջան գնա քնի, վաղը կխոսանք,–Քրիստինեն շարունակ ուզում էր լսել նրա` սիրեցիալի ձայնը:
— Լավ վաղր գործի ես, բարի գիշեր…
–Բարի գիշե՜ր կյանք, –Տիգրանը ուրախ էր նա ժպիտը դեմքին քնեց, երազներով նորից Քրիստինեի հետ էր:
Առավոտյան պայծառ եղանակ էր, Տիգրանը առավոտյան դեռ մթնշաղին էր արթնանում, առհասարակ սովորություն էր դարձել, բացի այդ էլ կարծես ճակատագիրն էր նվիրել դժվարին ճանապարհ: Տիգրանը դեռ մանկուց իր ծնողնեիրց միայն տեսել էր միայն լավը, նրանց ընտանիքը միշտ համերաշխ է եղել, և նա միայն տեսել է սեր և հարգանք:
Խոհանոցի պատի ռադիոն անընդհատ երգում էր ,, 55 երաժշտական հաղորդումն էր: Տիգրանը նախաճաշեց և դուրս եկավ տանից, նա այսօր պետք է կարգավորել իր ազատման զեկուցագրի հարցը, մտքերի մեջ տարված շտապում էր, նույնիսկ շենք մուտքի մոտ հանդիպած հարևանի բարևին չպատասխանեց, քայլում էր արագ:
–Տիգրան…, — լսվեց բղավոց, նա մի պահ սթափվեց մտքերից և ետ նայեց: Գոռացողը նրա դասնկերն էր, — սպասիր… — ընկերը արագացրեց քայլերը և հասավ նրան, նրանք փարվեցին, — բարի գալուստ,
— Բարև Խորեն ջան…
— Դէ ի՞նչպես վերադարձար…
–Ինչպես տեսնում ես կենդանի եմ, փառք Աստծո…
— Մենք շատ էինք մտածում քո մասին…
–Շնորհակալ եմ եղբայր, մայրս պատմել է…– Խորենը Տիգրանենց կողքի շենքում էր ապրում, նարանք 10 տարի միևնույն դասարանում էին սովորել, և դպրոցը ավարտելուց հետո անգամ միշտ պահպանել են մտերիմ կապերը:
Նրանք քայլելով հասան ավտոբուսի կանգառ, Տիգրանի ավտոբուսը շուտ եկավ նա հրաժեշտ տվեց ընկերոջը և նստեց ավտոբուս: Երկար ու ձիգ 9 ամիսներ կտրվելով ընտանիքից ու հարազատներից, նույնիսկ հասարակ նամակագրությունն էր արգելված, չէին կարողանում գոնե մի հասարակ լուր ստանալ հարազատներից, շատերը անգամ դաւալիքներին էին միանում որպեսզի մի լուր իմանան ընտանիքներից, սակայն Տիգրանի համար դա նվաստացուցիչ էր, նա միայն կարողացել էր մի քանի երկտող ուղարկի հարազատներին որ կենդանի է : Դեռ հենց Ղարաբայան շարժման տարիներից նա զինվորագրվեց այդ պայքարին, և ետ կանգնել կես ճանապարհին դա նրա համար մահ էր, ուսանողական նստացույցերից հետո, 88 ի երկրաշարժի օրերն էին նա առաջիններից էր որ կազմակերպեց ուսանողական փրկարարական ջոկատ և մեկնեց աղետի գոտի` Սպիտակ օգնություն ցույց տալու աղետյալներին, դրանից հետո կազմակերպեց ուսանողակամ մի ջոկատ, որոնք օգնում էին ,, Հայկոպի ,, բազզաներում դատարկել աղետյալ գոտու համար ուղարկված բեռները : Նա իր նվիրումով և հայրենասիրությունը ցուցաբերել էր ամեն բնագավառներում, և նրան ճանաչող մարդիկ նրան սիրում էին և հարգում:
Իսկ Քրիստինեն դարձել էր աշխարհի ամենաերջանիկ աղջիկը, նա կարծես գտել էր այն երազների արքայազնին, որին միշտ երազում էին իր հասակակից աղջիկները: Ամեն անգամ նրա հետ հանդիպումը դա նոր բացահայտում էր և հայտնագործություն, նա մինչ այս հանդիպումները միայն մի քանի անգամ էր հանդիպել Տիգրանին, այն էլ տատիկի ներկայությամբ և ճանաչել Տիգրանին իր համեստության կեպարում դժվար էր, նա կարողանում է գրավել մարդկանց վստահությունը, և տատիկը այդ հարցում չէր սխալվում, Տիգրանի նմանները ազգի ընտրյալներ են:
Ժամը 1-ի կողմն էր, դեռ աշխատանքային ժամը չէր ավարտվել , աշխատասենյակում միայն Տիգրանն էր , նա վերցրեց հեռախեսափողը և զանգեց
— Լսում եմ, — հեռախոսափողում լսվեց Քրիստիկի ձայնը,
–Լա՞վ ես լսում… ,– կատակեց Տիգրանը,
–Վա՜յ այդ դու՞ ես, — ուրախացավ աղջիկը և սկսեց ծիծաղել,
— Ինչու՞ , ուրիշի զանգին էիր սպասու՞մ…
–Չէ… բացի քո զանգից ու՞մ զանգին պիտի սպասեի…
–Ի՞նչ իմանամ…, –զարմացավ նա, աղջիկը սկսեց քրքջալ,
— Որտեղի՞ց էս զանգում,… հարցրեց նա,
— Գործի տեղից …
— Կգա՞ս մեր տուն,…
–Իսկ դու դա ուզու՞մ էս, – կատակեց Տիգրանը,
–Շա՜տ…
–Որ շատ էս ուզում, կգամ, — խոստացավ նա,
–Ճի՜շտ…,– ուրախացած բացականչեց աղջիկը,
–Ըհը՜….
— Ե՞րբ կգաս…
— Մեկ ժամից ձէր տանը կլինեմ,
–Դե անհամբեր սպասում եմ…– ուրախացավ Քրիստինեն,
–Առայժմս, — Տիգրանը դրեց լսափողը և դուրս եկավ աշխատասենյակից միջանցք, միջանցքում տղաներից երկուսը կանգնած զրուցում էին,
— Տու՞ն ես գնում, … — հարցրեց նրանցից մեկը ,
— Այո…, — պատասխանեց Տիգրանը ,– որ ինձ հարցնեն, ասացեք տուն գնացի,– նա հրաժեշտ տվեց տղաներին և արագ հեռացավ:
Կես ժամ հետո նա Քրիստինեենց դռան շեմին էր, նա սեղմեց զանգի կոճակը, դուռը բացող չեղավ, նա երկար սեղմած պահել էր զանգի կոճակը, զանգը երկար համառում էր,
–Հիմա՜ , հիմա՜ կբացեմ , — նեսից լսվեց Քրիստինեի ձայնը, ոտնաձայները մոտեցան դռանը, — ո՞վ է , — հարցրեց Քրիստիկը,
–Ես եմ…
— Հիմա կբացեմ դուռը, բայց քիչ հետո կմտնես…
— Եղավ… ,– մրթմրթաց Տիգրանը, աղջիկը բացեց դուռր և արագ հեռացավ, Տիգրանը կատարեց ինչպես պատվիրել էր Քրիստիկը. նա ներս մտավ, Քրիստինեն լոգարանում էր,
— Բանալիով փակիր դուռը ,– լոգարանից բղավեց Քիրստինեն, Տիգրանը փակեց դուռը և անցավ հյուրասենյակ,
— Ի՞նչ է , լողանու՞մ ես…,– բղավեց Տիգրանը, աղջիկը չպատասխանեց, երևի չլսեց, Տիգրանը մոտեցավ լոգարանի դռանը և կամաց թակեց դուռը, — այդ լողանու՞մ ես…
— Հանկարծ չմտնես… ,– ներսից բղավեց Քրիստիկը,
— Ի՞նչ է, լողանու՞մ ես…,– կրկնեց նա հարցը,
— Բա ինչ եմ անում,…
— Պե՞տք է մեջքդ տրորել , — դռան արանքից կատակեց Տիգրանը,
— Չէ, ուշացել ես…,– զրնգաց նրա ծիծաղը,– հիմա դուրս կգամ…
Տիգրանը գնաց հյուրասենյակ, մոտեցավ հեռուստացույցի վրա դրված ձայնագրիչին և սեղմեց ձայնագրիչի կոճակը, հնչեց ռուսական ժամանակակից երաժշտություն, նա կանգնել էր պատուհանի մոտ և հետևում էր դրսի անց ու դարձը: Քիչ անց լոգարանից դուրս եկավ Քրիստինեն, նրա գլխին փաթաթված էր երկար սրբիչը, հագին ոսկեգույն` ուսերը բաց շապիկ էր և կարճ շորտ, շապիկը գրկել էր նրա լի ու գեղեցիկ կուրծքը` ամբողջովին ուրվագծելով նրա բնական գեղեցկությունը: Նրա ուսերը կիսով չափ թաց էին,
— Իսկ տատիկն ու՞ր է, — հարցրեց Տիգրանը, չկտրելով հայացքը թաց գեղեցկուհուց, նա ոտքից գլուխ զննում էր նրան, կարծես առաջին անգամ էր տեսնում,
— Գնացել է հորքուրիս տուն , — Քրիստիկը նկատեց Տիգրանի անսովոր հայացքը, Տիգրանը խորամանկ ժպտաց..
— Ասում ես գնացել է հորքուրիդ տու՞ն…, — նա մոտեցավ Քրիստինեին, երկու ձեռքով կամաց բռնեց նրա խոնավ ուսերը : Աղջիկը սկզբում չհասկացավ թէ ինչ ասաց, հետո կռահելով սկսեց ծիծաղել
— Շատ խուժանն ես…,
–Այդ ե՞ս եմ խուժանը՜…, — նա հայացքը հառել էր աղջկա աչքերին, ցանկանալով թափանցել նրա հոգու խորքը, աղջիկը կարծես հալվեց նրա ձեռքերի մեջ , նրանք երևի հայացքներով շատ բան հաղորդեցին իրար: Տիգրանը խոնհարեց գլուխը և համբուրեց նրա շուրթերը, Քրիստինեն գրկեց նրա պարանոցը, Տիգրանի կուրծքը սեղմվել էր Քիրստինեի գեղեցիկ ու փարթամ կրծքերին, նա երանության աշխարհում էր, այդպիսի վիճակում երկար մնացին, այդ համբույրը երկար տևեց, Քրիստինեի ոտքերի տակից կարծես գետինը գնում էր, նա ամուր բռնվել էր նրա պարանոցից , որպեսզի չընկնի:
Տիգրանը նրան գրկած մոտեցավ մահճակալին, Քրիստինեն չէր դիմադրում, ավելի ճիշտ դիմադրելու ուժ էլ չուներ: Տիգրանը համբուրում էր նրա մերկ ուսերն ու պարանոցը:
–Ի՞նչ ես անում…, — հազիվ շշնջում էր Քրիստինեն, — խնդրում եմ , հարկավոր չէ,…
Տիգրանը կարծես չէր լսում նրա խնդրանքները, Քրիստիկն իր կյանքի ողջ ընթացքում թույլ չէր տվել ոչ մեկին մոտենալ իրեն, այն էլ փորձել համբուրել կամ թէ ուր մնաց գրկել: Քրիստիկը տանջվում էր, շրթունքները հազիվ միայն շշնջում էին: Տիգրանը կարծես կտրվել էր աշխարհից , գտնվում էր յոթերրորդ երկնքում, նա գրկել էր նրա բարակ մեջքը և ագահորեն համբուրում էր նրա ուսերը. Քրիստիկի ձեռքերը գրկել էին նրան և դողում էին, Վարդանը շոյում էր նրա գեղեցիկ կրծքերը և համբուրում նրան. Քրիստիկը ամբողջությամբ այրվում էր . Նրա մաշկը լոգանքից հետո դեռ թաց էր, դրան միացել էր նաև նրա ամոթխածությունը. – ի՞նչ ես անում , Տիգրան… շշնջում էր Քրիստիկը : Նա թուլացած ընկել էր մահճակալին, Տիգրանը շարունակում էր շոյել ու համբուրել. Քրիստիկի սրտի զարկերը արդեն լսելի էին, նա շնչում էր ծանր և դժվար. Տիգրանը դադարեց շոյանքները.
— Քրիստիկ, կներես մի հարց տա՞մ, — հանկարծակի հարցրեց նա, Քրիստիկը չպատասխանեց, միայն մի հայացք նետեց նրա վրա և անմիջապես փախցրեց հայացքը, ամաչելով իր արածից, — ես գիտեմ, որ դու առաջին անգամն ես համբուրվում տղամարդու հետ և առաջին անգամն ես գրկախառնվում և կներես ինձ իմ լկտի պահվածքի համար, քեզ տեսնելով անտիրապետելի դարձա. …Քրիստիկը ժպտաց և ուղիղ նայեց նրա աչքերի մեջ,
— ճի՞շտ էս ասում, իրո՞ք քեզ հաճելի է, — երեսին թափված մազերը հավաքելով շշնջաց նա,
— Ըհը՜, կյանք… բացականչեց նա,
— Ինձ հաճելի է , երբ քեզ հաճելի է… ,– խորամանկ ժպտաց աղջիկը, — միայն խորհուիդ կտաի ձեռքերդ չտանել այնտեղ, որտեղ արգելված է…
— Իմիջայլոց սիրելի՜ս, սիրո մեջ արգելված տեղեր չկան ,
— Ոչ , սխալվում ես…, շատ լավ էլ կան, — ծիծաղեց Քրիստիկը,
— Ո՞վ քեզ ասաց, — քմծիծաղեց Տիգրանը,
— Տատիկս…
— Տատիկդ շատ հին օրենքներով է քեզ բացատրել , — նա ծիծաղեց,
— Ոչ , դա նաև իմ կարծիքն է ,– պնդեց Քիստինեն,
— Իսկ որ դու ասում էս արգելված տեղեր , ի՞նչ նկատի ունես…, –խորամանկ ժպտաց Տիգրանը,
— Հենց այն տեղերը՜, — ժպիտը թաքցնելով ասաց նա,
— Ո՞ր տեղերը՜…, — համառեց Տիգրանը և փորձեց երկարացնել ձեռքերը, Քրիստինեն դուրա պրծավ նրա ձեռքից և փախավ,
— Հենց այն տեղերը՜ , որտեղ քիչ առաջ… , — նա լռեց ու սկսեց քրքջալ,
— Դե մինչև վերջ ասա… ,– համառեց Տիգրանը,
— Իսկ դու չէ՞ս նեղանա…
— Ոչ , ի՞նչ կա նեղանալու…
–Քիչ առաջ որտեղ ,, ձեռք ,, էիր գցում,,
–Օ՜ , կյանք իմ , դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ես նույնիսկ հպարտ եմ և ուրախ, որ դու այդպիսին ես գեղեցիկ և ձիգ , շատ աղջիկներ երազում են այդպիսի գեղեցիկ կրծքեր ունենան, — Քրիստինեն կարմրեց, — ինչ է , սու՞տ եմ ասում,
— Իմ ընկերուհու մայրն էլ նույնն է ասում,
— Իսկ ուրիշ ի՞նչ է ասում նա, — խորամանկ հարցրեց Տիգրանը,
— Իսկ ի՞նչ կարևոր է…զրնգաց նրա ծիծաղը
–Ո՞նց թէ ինչ կարևոր է…, — զարմացավ Տիգրանը , — բա չիմանա՞մ իմ սիրած աղջկա մասին ինչեր են խոսում, Քրիստինեն նրա ,, սիրած,, բառից շոյված զգաց , նա միշտ սպասում էր, որ Տիգրանը այդպիսի բան ասի,
— Ինչ ասացի՞ր… ,– չլսելու տվեց նա , Տիգրանը իսկույն կռահեց , որ աղջիկը ցանկանում է լսել նորից,
— Ե՜ս ու-զու՜մ եմ, ո՜ր իմ սիրա՜ծ աղջկա մասին ամեն ինչ իմանամ , — բարձրաձայն ասաց նա ,
–Ա՜խ այդպես…
–Ըհը՜…
— Շատ լավ , կասեմ , –համաձայնվեց նա ,– ընկերուհուս մայրը ասում է, որ ինքը և շատ ուրիշ աղջիկներ կերազեին իմ կրծքերի նման կրծքեր ունենան, հետո նա ինձ խորհուրդ է տալիս լիֆ չհագնել, ասում է առանց այն էլ գեղեցիկ է և ձիգ:
— Իսկ դու ի՞նչ կարծիքի ես նրա խորհուրդի վերաբերյալ ,– հետաքրքրվեց Տիգրանը,
— Ես իմ ուղեղով եմ շարժվում , — ժպտաց նա,
— Իսկ իմ…
— ԵՎ քո… ,– սիրալիր հայացք գցելով նրա վրա,: — սուրճ կխմե՞ս , — հարցրեց նա ելնելով նստած տեղից կանգնեց , սակայն գլուխը պտտվում էր նորից նստեց մահճակալի վրա, — վա՜յ, գլուխս պտտվեց…,– Տիգրանը մոտեցավ և գրկեց նրա գլուխը,
— Գի՞տես, ես էլ երբ քո նման աղջիկ էի առաջին անգամ համբույրից գլուխս պտտվում էր, հետո սովորեցի , — կատակեց Տիգրանը, — ոչինչ կսովորես…
— Օ՜, ոչ, ոչ , — ձեռքերը թափահարեց աղջիկը, — ոչ ուզում եմ սովորել, ոչ էլ բան-ման, դու հո լավ բան չես սովորեցնի…
— Ո՞նց թէ ,– դժգոհեց Տիգրանը, — դէ որ այդպես է, ուրեմն մնաս բարյավ, եթե չես վստահում այդպես էլ ասա…, — նա լուրջ դեմքով սպասում էր պատասխանի,
— Չէ՜ , չէ,՜ կատակեցի , — ասաց նա ու փարվեց նրա պարանոցին և միմիտ աչքերը հառեց նրա դեմքին, — ի՞նչ է, կատակ է, չե՞ս հասկանում…, — շշնջաց նա,
Տիգրանը բարկացած գլուխը շուռ տվեց, Քրիստիկը ձգվեց ոտնաթաթերի վրա և համբուրեց նրա այտը, — լավ, կներես… Տիգրանը խորամանկ ժպտաց , ամուր գրկեց նրա մեջքը և շուրթերը հպվեցին իրար , նրանք երկար մնացին այդ վիճակում, Քրիստինեն ձեռքերով կամաց հարվածեց նրա ուսերին, հազիվ պոկելով շուրթերը նրա շուրթերից, — – էլի գլուխս սկսեց պտտվել… , — Տիգրանը նստեց աթոռին և քաշելով աղջկան նստեցրեց իր ծնկներին,
— Հիմա կանցնի , — հանգստացրեց նա, Քրիստինեն չդիմադրեց , նա նայեց Տիգրանի աչքերին, կարծես ցանկանում էր հետախուզել նրա հոգին, — ի՞նչու ես այդպես նայում, –զարմացավ նա,
— Ինչ է չի կարելի…, — շշնջաց նա, Քրիստինեն սիրահարված էր մինչև մազերի ծայրերը, դա երևում էր նրա հայացքից, — խնդրում եմ ալևս չհամբուրես, թէ չէ քո սուրճը դոլմա դարձավ
Աղջիկը շտապեց խոհանոց , սուրճ պատրաստելու,
— Դու ի՞նչ ծրագրեր ունես այսօր, — հարցրեց Տիգրանը, նրա ետևից գնալով խոհանոց,
— Ինչու՞ …
— ՈՒղղակի հենց այնպես…
— Ոչ մի գործ էլ չունեմ , — ասաց Քրիստինեն, — մինչ դու սուրճդ կխմես, ես ինձ կարգի բերեմ, թէ չէ այս վիճակում անհարմար է…,
–Իսկ ի՞նչ վիճակ է որ , — զարմացավ Տիգրանը, — ինձ շատ է դուր գալիս, — նա բռնեց նրա ձեռքից և քաշեց իր մոտ, Տիգրանը նստած տեղից երկարեց պարանոցը , որպեսզի համբուրի նրան , Քրիստինեն արագ խոնհարվեց և համբուրեց նրա Ճակատը,
— Ես ուրախ եմ …, — ասաց նա և գնաց հյուրասենյակ, փոխվելու,
Տիգրանը բարձրաձայն մի անեկդոտ էր պատմում, Քրիստինեն լիաթոք ծիծաղում էր: Քիչ անց Քրիստինեն զուգված զարդարված մտավ խոհանոց :
— Այդ պամադան ինձ դուր է գալիս , — հաճոյախոսեց Տիգրանը,
— Ճի՜շտ….
— Ըհը՜ , բայց մոտ եկ, — նա ճարպիկ շարժում արեց և համբույր քաղեց նրա շուրթերից, — ելակի է…
— Այ տղա ասացի որ վերջ , հազիվ էի քսել , — դժգոհեց Քրիստինեն, — համ էլ դու պամադա եղար, — մանկան նման ուրախացավ նա և սկսեց թռչկոտել,
— Լավ քանի մխտռվել եմ, մի հատ էլ համբուրեմ նոր կքսվես…
Նրանք գրկեցին իրար, երկու զույգ կարծես թէ կես բառից իրար հասկանում էին, և մեկը մյուսին լրացնում էր:
Նրանք դուրս եկան փողոց,
— Լավ եղանակ է չէ՞…, — հարցրեց Քրիստինեն,
— Ըհը՜…. այսօր գիտե՞ս տրամադրությունս ընկած էր, սիրտս ճաքում էր, եթե քեզ չտեսնեի կատաղությունից կմեռնեի, լավ էր քեզ տեսա լիցքաթափվեցի: Շնորհակալություն…
— Ի՞նչ է պատահել , — անհանգստացավ նա ,
— Այսօր երեք հատ դիմում եմ գրել աշխատանքից ազատվելու համար ,սակայն դիմումս ստորագրում , չեն ուզում ազատել, — դժգոհեց նա ,– վաղը որոշել եմ էլի գրել, այս երեք օր է անընդհատ գրում եմ, արդեն 12 հատ դիմում եմ գրել … — Քրիստինեն գրկեց նրա թևը և գլուխը դրեց նրա ուսին,
— Ոչինչ մի նեղվիր, կստորագրեն…,— հույս տվեց նա,
— Այ որ իմ կողքին էս, քիչ եմ մտածում…
— Կատակում էս ,– քմծիծաղեց նա,
— Չէ լուրջ եմ ասում, ինչ կա կատակելու…
— Ես շոյված եմ քո խոսքերից…,– ուրախացավ նա,
— Գիտեմ…,— խորամանկ ժպտաց նա, — դրա համար էլ ասում եմ, — կատակեց նա,
–Էհ՜,– ծոր տվեց Քրիստինեն, և սկսեց մանկան նման մրթմռթալ ,– լավ էլի , ադպիսի լուրջ կատակներ մի արա : Տիգրանը լիաթոք սկսեց ծիծաղել:
— Այ աղջիկ ջան այնպիսի բաներ եմ ասում, որ քո դուրը գա, եթե ուզում էս չեմ ասի…
— Չէ ուզում եմ ասա, — նա ,– բայց լուրջ :
— Հա…, բա ես էլ ինչ եմ ասում , բոլորն էլ լուրջ եմ ասում…
— Էհ՜… էլի սկսեցի՜ր…
Այդպես կատակելով և ծիծաղելով շրջում էին Երևանի գեղեցիկ փողոցներով, կարծես հենց օրը նրանց համար էր բացվել:
— Ասում – խոսում եմ քո հետ , բայց մտքերով ուրիշ տեղ եմ…
— Իսկ ում հետ էս, ամոթ չլինի հարցնել…
— Վերջին կնոջս…, — կատակեց Տիգրանը,
— Լավ էլի , — նա հարվածեց նրա ուսին,
— Լավ էլ չեմ կատակի , — հանձնվեց նա, — համ հարց էս տալիս համ էլ չէս ուզում լսել պատասխանը:
— ՈՒզում եմ լուրջ պատասխան…,– դժգոհ դեմքով ասաց նա,
— Լավ որ ուզում ես հարցրու, — համաձայնվեց նա,
— Դու ինձ ասա , որ գործից դուրս գաս, ի՞նչ էս անելու…
— Որ դուրս գամ նորից կաշխատեմ, — կատակեց նա, Քրիստինեն սկսեց ծիծաղել, — դէ իմ համար պրոբլեմ չկա , թող ուրիշները մտածեն ինչ անեն, նամանավանդ իմ նման…
Քրիստինեի ծիծաղը բորբոքվեց, — ինչ է սուտ եմ ասում…, — նա լուրջ նայեց աղջկա աչքերին, նա լրջացավ,
–Ճիշտ էս ասում, — համաձայնվեց նա,
— Հեչ որ չլինի կարծում եմ ռազմագիտության դասատու կարող եմ աշխատել…
Քրիստինեն սկսեց ծիծաղել, նա այնքան լիաթոք էր ծիծաղում որ Տիգրանը զարմացավ, — ինչ էս ծիծաղում, ինչ ասացի որ…
–Կներես…, — հազիվ լրջացավ նա, — մի նեղացի , ուղղակի քեզ պատկերացրի ռազմագիտության դասատու ,,Ընկեր Հովհաննիսյան թույլ կտաք դասը չպատասխանել,, հանկարծ կասի 10-րդ դասարանի մի աշակերտուհի…,— Տիգրանը սկսեց ծիծաղել,
— Հա՜… դա նկատի ունեիր…
— Ըհը՜ , դա…
— Դե՜ եթե գեղեցիկ աշակերտուհի է՜ և հմայիչ , կարող եմ գեղեցկության համար ներել:
— Ես Էլ դա եմ ասում…– քրքջաց նա,
— Ճիշտն ասած , եթե դու լինեիր նույն տեղում նույնպես կվարվեիր, այդպես չէ…
— Դէ իհարկե,…, — համձայնվեց Քրիստինեն,
–Քրիստիկ ջան ինչ ուզում էս ասա, գեղեցիկը մնում է գեղեցիկ, ինչքան գիտեմ Լև Տոլստոյն է ասել,, красота спасёт мир,, այ օրինակ ինչպես կարելի է չհմայվել և չհրապուրվել քո գեղեցկությամբ ,, Գեղեցկուհին լոգանքից հետո,, — փիլիսոփայեց Տիգրանը,
— Հա՜ , ես նկատեցի , որ դու անտարբեր չես գեղեցիկի նկատմամբ, — խորամանկ ժպտաց նա,
— Այ հիմա մի բան ասեմ չծիծաղես ,– լուրջ տոնով ասաց Տիգրանը ,
— Ասա …, — Քրիստինեն ուշադիր լսողի դիրք ընդունեց,
— Լավ եկ նստենք այ այստեղ ,– նա մատնացույց արեց զբոսայգու նստարանը, նրանք նստեցին,
— Հիմա ուշադիր լսում եմ, — լուրջ ասաց նա,
— Ճիշտ ասած հիմա մտածում էմ ինչ լավ կլիներ, որ մի քանի ժամ լինի քո լողանալու ,,գուպկայի,, դերում, — Քրիստինեն փռթկաց և սկսեց քրքջալ, — ինչ է լուրջ եմ ասում, –Տիգրանի լուրջ տոնը ավելի բորբոքեց Քրիստինեի ծիծաղը, նրա աչքերից անգամ
արցունքներ էր հոսում, — գուպկայի դերում հարմար է տեսնել թէ ինչպես էս լողանում, նույնիսկ կարելի է մասնակցություն ունենալ, մի լավ կպռտեի մեջքդ , հետո էլ էն սիրուն…, — Քրիստինեն ծիծաղը չէր կարում զսպեր, միայն ձեռքով հասկացնում էր որ լռի, — կամ էլ մի քանի ժամով տատուդ տեղը լինեի, լողանալուց մեջքդ տրորեի,– -աղջիկը հազիվ կարողացավ զսպել ծիծաղը,
— Շատ կներես, բայց լողանալուց տատս իմ մեջքը չի տրորում…
— Ո՞նց թէ՜ , — զարմացավ Տիգրանը,
— Հենց այդպե՜ս…, ես միշտ մենակ եմ լողանում, տատիկս ինձ անգամ մերկ տեսած չկա…
— Յա՜ … ,– զարմացավ Տիգրանը, — բա քնելուց…
— Ա՞յ տղա քնելուց հո մերկ չեմ քնում,…,– ծիծաղեց աղջիկը,
— Շորերո՞վ էս քնում… , — Քրիստինեի ծիծաղը բորբոքվեց,
–Չէ այ տղա, իհաիկե գիշերանոցով: Ի՞նչ է դու մերկ էս քնում…
— Ղարաբաղում ես և Սամվելը մերկ էինք քնում,
–Ո՞նց թէ մերկ , — զարմացավ Քրիստինեն, — բա հհն…,
— Աղջիկ ջան ինչ հհնը՜ , ինչ բան, ամբողջությամբ մերկ, առանց անդրավարտիք առանց բան…, — Քրիստինեն նորից սկսեց քրքջալ , — չէ բաներ չէինք հանում, — կատակեց նա, Քրիստինեի աչքերից արցունքներ էր հոսում, հիստերիկ ծիծաղը բռնել էր :– Այդպես էինք քնում որ ոջիլներից ազատվենք…, — ավելացրեց նա,
— Յա՜ ոջլոտել էիք… , — զարմացավ Քրիստիկը ,
— Ի՞նչու ոջիլներից վախենում էս,
— Չէ զզվում եմ…
–Այ ես մի հատ ոջիլ ունեի, ինը ամիս ընկերություն արեցինք, հետո վերջը մի զույգ գտավ ու հեռացավ…,– Տիգրանը սգավորի դեմք ընդունեց: Քրիստինեն չէր կարողանում հանգստանալ անդհատ լիաթոք ծիծաղից էլ ուժ չուներ խոսալու: Տիգրանի ամեն մի խոսքի վրա կարծես ավելի էր սիրահարվում:
Նրանք սկսեցին քայլել զբոսայգու նեղ սալահատ Ճանապարհով,
— Կյանքումս այդքան չէի ծիծաղել , այսօր կարծես լրացրեցի այդ բացը…
— Գի՞տես ինձ ջրիկի տեղ չդնես ,– լուրջ տոնով ասաց Տիգրանը , Քրիստինեն նման հարցի չէր սպասում,
— Չէ , չէ , ի՞նչ էս ասում…, –լրջացավ նա նույնպես,
— Գի՞տես ես տեսել եմ ամեն ինչ, իմ այս բացակա ամիսների տեսածը կրկնապատկվեց , Քրիստիկ գիտես իրոք որ ես վերադարձա դժոխքից, որտեղից միայն շատ քչերին է հաջողվել վերադառնալ անվնաս,
— Ես գիտեմ , — հուզվեց Քրիստիկը ,– քո համար աղոթողները շատ էին, և Աստված իրոք որ ողորմաց : Մենք շատ էինք աղոթում քեզ համար: Լավերը միշտ էլ Աստծու ձեռքի պահածն են…
— Չէ սխալվում էս, հարցը լավին ու վատինը չէ, բանը այն է որ լավերից շատերի միայն դիակները հասան Հայաստան : Գիտես կարծես նոր կյանք մտած լինեմ, կարծես նոր եմ ծնվել, իմ տեսածը թող անգամ թշնամիս չտեսնի, իմ ընկերներից մեկը միայն երկու ամսում ճերմակեց ողջ մազերը, անգամ անճանաչելի էր դարձել: Երևի Դանթեի դժոխքն այնտեղ էր: Հավատալս չէր գալիս որ երբևիցե տեսնելու եմ իմ քաղաքը, ինձ թվում էր որ իմ ապրած տարիները երազ է, և ես ծնվել եմ լեռներում: ԵՎ բացի լեռներից ուրիշ ոչինչ չեմ տեսնելու…, — Քրիստինեն հուզված էր քիչ էր մնում արտասվել , — Գիտես Քրիստիկ այս ինը ամիսները մեզ վայրենացրեց , մենք դարձանք մեր համար անճանաչելի , երբ մարդը կորցնում է ունայնությունը դա ամենասարսափելին է , քանի որ ունայնությունը կորցնողներից շատ քչերին են հետո գտնոմ իրենց, նրանք դարերով մնում են զինվոր, և միշտ պատերազմում են թէ իրենց դեմ թէ շրջապատի և բարքերի դեմ , այդպիսի մարդիկ խելագարներ և մանյակներ չեն, այդպիսի մարդիկ
Սիրո պատմություն
Երկար գնում էր հեռախոսի զանգը:
— Ալյո՜,– լսվեց մի օրիորդի քնքուշ ձայն,
— Տիգրան դու՞ ես,– խոսափողում լսվեց աղջկա հեկեկոցը,
— Քրիստիկ այդ դու՞ ես,— հարցրեց Տիգրանը, , նա չէր կարողանում պատասխանել, նրա լացը երկար ժամանակ չէր դադարում, Տիգրանը լուռ սպասում էր թէ երբ կդադարի նրա հեկեկոցը,
— Տե՜ր իմ Աստված,– հեկեկոցը նորից շարունակվեց:
— Լսի՞ր Քրիստիկ, մենք կարող ենք հանդիպել,– վերջապես խոսեց Տիգրանը,
— Այո՜ իհարկե,– հազիվ խոսեց օրիորդը,– բայց ի՞նչ է , դու Երևանում ես, — շփոթված հարցրեց նա,
— Ես քեզ կսպասեմ յոթ աղբյուրների մոտ,– ասաց Տիգրանը և արագ դրեց լսափողը,
Տիգրանը չգիտես ինչու մի տեսակ տարօրինակ էր թվում նույնիսկ հարազատ քրոջ հետ զրուցելիս, նա շտապում էր կարծես թէ ժամանակի հետ մրցման է ելել:
— Իսկ ինչու՞ ես շտապում, — հարցրեց նրա քույրը, — հաց կուտես նոր կգնաս,
— Հազար ներեղություն, — քաղաքավարի ասաց նա, — ինձ սպասելու են, — արագ հրաժեշտ տվեց և դուրս եկավ քրոջ տանից,
— Տիգրա՜ն սպասիր, — նրա ետևից բղավեց քույրը, — ես էլ եմ գալիս քեզ հետ,
Վարդանը քրոջը սպասեց շենքի բակում, երևի վախենում էր, որ կուշանա ժամադրությունից,: Քույրը դուրս եկավ տանից և թևանցուկ անելով եղբորը քայլեցին դեպի մոտակա մետրոյի կայարանը, — Տիգրան , ու՞մ հետ ես ժամադրված,– հարցրեց նա,–Քրիստիկի՞, — առանց սպասելու պատասխանի գուշակեց նա,
— Այո , — եղավ կարճ պատասխան,
— Գիտե՞ս, քո բացակայության ժամանակ նա միշտ այցելել է մեզ, երեխաներին նվերներ էր բերում ու թխվածք : Ճիշտն ասած շատ շնորհքով աղջիկ է, բայց….
— Ինչ բայց, — միանգամից վրա բերեց Տիգրանը,
Քուրյրը միանգամից շփոթվեց և չկարողացավ շարունակել,
— Գիտե՞ս նա իր վիպուստնոյին չի մասնակցել, — թեման փոխեց քույրը, — դու նամակով գրել էիր, որ չմասնակցի, նա այդպես էլ արեցել է : Բայց շատ կարճ է հագնում, — ավելացրեց վերջում:
— Ես նրան այդպիսի խորհուրդ չեմ տվել , — զարմացավ Տիգրանը, — իսկ կարճ հագնելը ինչ կապ ունի,
Քույրը շփոթվեց: Նրանք մտան մետրոյի կայարանը, Տիգրանի համար կարծես ամեն ինչ նոր լիներ, թե հարազատ քաղաքը և թէ քաղաքի մարդիկ , ամեն ինչ փոխվել էր անգամ մարդկանց հայացքների մեջ էր օտարություն զգում, կամ մի գուցե նա ժամանակի մեջ է մոլորվել:
Հանրապետության հրապարակի ժամացույցի սլաքները ցույց էին տալիս ժամը յոթ անց կես, չնայած երեկոյան ժամ էր փողոցում անցուդարձը շատ էր: Տիգրանն ու քույրը կես ժամ էր ինչ ժամադրված տեղում էին, յոթ աղբյուրների մոտ: Տիգրանը հաճախակի նայում էր ձեռքի ժացույցին և մեկ էլ հրապարակի հսկա ժամացույցին կարծես թե չէր վստահում երկու ժամերին էլ կարծես բարկացնում էին նրան:
— Ժամը քանիսի՞ն ես պայմանավորվել, — անհանգստացավ քույրը,
— Ժամը յոթն անց կես,
Վերջապես երևաց Քրիստիկը և նրա հետ իր տատիկը, նրա հագին սպիտակ դպրոցական գեղեցիկ ասեղնագործած նուրբ և կիսաթափանցիկ վերնաշապիկ էր, և կարճ , սև կիսաշրջազգեստ: Վերնաշապիկի ծայրերը երկար էին համարիա թէ ծածկում էին նրա կարճ շրջազգեստը, վերնաշապիկի վերին մասից գեղեցիկ բարձրանում էին նրա մեծ և կլորիկ կրծքերը: Նրանք ուրախ հայացքներով մոտեցան իրար, Տիգրանը գրկեց և մտերմաբար համբուրեց նրա այտը: Քրիստիկի ձեռքերը դողում էին, նա շատ հուզված էր
— Դէ՝ , ինչպե՞ս էս հիմա, — հազիվ շշնջաց Քրիստիկը, նրա աչքերը խոնավ էին և ուրախությունից փայլում էին, երևի նա շատ էր սպասել այդ հանդիպմանը և հիմա նա տեսնում էր իր առջև կանգնած այն մարդուն, որին սպասել էր երկար ամիսներ:
— Դէ՝ , եթե ողջ եմ, ուրեմն ամեն ինչ լավ է, — ասաց Տիգրանը, նա ևս շատ ուրախ էր և չէր կարողանում բառեր գտնել, նամանավանդ խուսափում էր քրոջ և նրա տատիկի ներկայությունից: Քրիստիկը շատ էր փոխվել իրենց վերջին բաժանումից հետո, առաջ Քրիստինեն ավելի մանկանման էր և նուրբ , մազերը կարճ էին տղայի նման, իսկ հիմա մի հասուն օրիորդ է, աչք զարնող արտաքինով: Տիգրանը համբուրվեց նրա տատիկի հետ ևս:
— Դէ ինչ , գնա՞նք մեր տուն, — առաջարկեց Աղուն տատը,
— Մեզ սպասելու են, — մեջ մտավ Տիգրանի քույրը, հետո տեսնելով եղբոր խիստ հայացքը , համաձայնվեց, — լավ , միայն մի քանի րրոպեով կմտնենք,– Նրանք քայլեցին նեղ փողոցով,
Տիգրանը ուզում էր առանձին խոսել Քրիստիկի հետ : Նա և Քրիստիկը քայլում էին կողք- կողքի , քիչ ետ էին քրոջից և տատուց: Սվերդլովի փողոցում ամեն ինչ նույնն էր, այստեղ ժամանակը կարծես թէ կանգ էր առել: Երկուսով իրար շատ բան ունեին ասելու , սակայն լռում էին, Քրիստիկը բռնեց Տիգրանի ձեռքը, մի սառսուռ անցավ ողջ մարմնով, նա վերջապես հպվեց նրան,
— Ինչ լավ է, որ եկար, — կամաց շշնջաց նա, — ես քեզ շատ էի սպասում, — լացակումած հայացքը չկտրելով նրանից,
— Քույրս ասում է, որ դու ասել ես , թէ իբր ես պատվիրել եմ քեզ, որ քո վիպուստնոյին չմասնակցես, — թեման փոխեց Տիգրանը,
— Ես չեմ կարող մացնակցել այդ տոնահանդեսին, երբ դու այստեղ չէս , — արդարացավ նա, — իսկ Մարիամին էլ այդպես եմ ասել , որ արդարանամ: Դու հո չէ՞ս բարկանում: —
— Տիգրանը ի պատասխան ժպտաց, նա մտքերի մեջ էր շարունակ լռում էր, միայն նայում էր նրա երկար ու սև թարթիչներին:
— Շատ էս փոխվել, — մտքերից կտրվելով ասաց Տիգրանը,
— Դու ևս, — պատասխանեց Քրիստիկը:
— Այո՜ , երևի շատ եմ ծերացել, երևի դժվարությունները պառավացրել են,
— Ոչ , այդպես մի ասա, — նեղացավ աղջիկը , — ընդհակառակը գեղեցկացել ես,-
–հաճոյախոսեց Քրիստիկը, — թող բոլորը քեզ նման լինեին,
— Լա՜վ, լա՜վ, այդ մեկը շատ ասացիր, — ծիծաղեց նա,
— Չէ՜, լուրջ եմ ասում, — հաստատեց Քրիստիկը,
— Երևի ընկեր ունես, — լուրջ հարցրեց Տիգրանը, Քրիստինեն միանգամից լրջացավ, նման հարցման չէր սպասում,
Իի՜նչ…, — նրա ձայնը հուզմունքից խզվեց: Տիգրանը կրկնեց հարցը, Քրիստիկը քիչ էր մնում լացեր, — հանդիպել ենք հիմա, որ դա ասես, — լացակումած հազիվ արտաբերեց նա:
Տիգրանը զգաց իր սխալը, ձեռքը գցեց նրա պարանոցիծ և մոտեցրեց իրեն և համբուրեց նրա արցունքետված այտը:
— Կատակում եմ: Ներեղություն, — խնդրելով ասաց նա,
Նրանք հատեցին Լենինի պողոտան և մտան այգի, այգու հարևանությամբ էր գտնվում Քրիստիկենց տունը, նրանց բնակարանի պատշգամբը բացվում էր ուղիղ այդ այգին,
Նրանք բարձրացան տուն
— Քրիստիկ ջան մի հատ շտապ սուրճ դիր, — խնդրեց նրա տաը , և հյուրերին հրավիրեց ճաշասենյակ,
— Լավ է, –ուրախացավ Տիգրանը,– որ եկել ենք սուրճ կխմենք նոր կգնանք, — նա խիստ հայացքով նայեց քրոջը, քույրը հնազանդվեց հասկանալով իրավիճակը:
Քույրը և տատը մտան հյուրասենյակ, չնայած որ դա նրանց բնակարանի միակ սենյակն էր , բնակարանը մեկ սենյականոց էր բաղկացած ոչ մեծ սենյակից և խոհանոցիծ, չհաշված լոգարանն ու պատշգամբը :
Քրիստիկը խոհանոցում արագ -արագ սուրճի պատրաստություն էր տեսնում, Տիգրանը մտավ խոհանոց, նրանք զրուցում էին շշուկով, չնայած որ նրանց չէին լսում,
— Գիտե՞ս, չէս կարող պատկերացնել թէ ինչքան ուրախ եմ, — արտահայտվեց Քրիստիկը, նա երևի միշտ մտքում արտահայտվել էր սակայն հնարավորություն չի ունեցել ասելու:
Տիգրանն ու քուրը զրուցելուց և սուրճ խմելուց հետո պատրաստվեցին դուրս գալ, տան տերերը` տատ և թոռ նրանց ուղեկցեցին մինչև շքամուտքի աստիճանները :
— Մի վարկյան սպասիր, — ասաց Տիգրանը քրոջը , և շուռ գալով հարցրեց Քրիստինեին, –մոռացա ձեռքերս լվանալ, — նա պարզեց մաքուր ձեռքերը, — որտե՞ղ կարող եմ լվալ,
— Բաղնիքում, — զարմացավ աղջիկը, և նրան ուղեկցեց լոգասենյակ: Մինչ Տիգրանի քույրը հրաժեշտ կտար Աղուն տատիկին, Տիգրանը օգտվելով նման առիթը լոգարանում ամուր գրկեց Քրիստիկի բարակ մեշքը և շրթունքները հպեց նրա շուրթերին: Քրիստիկը անակնկալի եկավ, նա նույնիսկ չհասցրեց դիմադրել, ընդհակառակը կիսով չափ գրկեց նրա պարանոցը: Առաջին անգամ նրանց շուրթերը հպվեցին իրար, կարճ և կրքոտ մի համբույր: Լսվում էր աղջկա սրտի բարձր բաբախումները, դա նրա կյանքի առաջին համբույրն էր, դեռ ոչ մեկ չեր համարձակվել դիպչելու նրա կուսական շուրթերին, և այդ էլ այդպես հանկարծակի և կոպիտ: Չնայած այդ կոպտության մեջ էր երկար բաժանումի կարոտի կիրքը, նա միշտ երազել էր այդ պահի մասին: Տիգրանի երազներում այն դեռահաս աղջկա կերպարն էր, որին թողել էր Երևանում: Նրանց կարճ համբույրի զորությունը ուժեղ էր: Քրիստիկը միշտ ուժեղ էր նույնիսկ դպրոցում դասարանի տղանների համեմատ, ագրեսիվ էր, թույլ չէր տալիս որ փորձեին կատակներ անել իր հետ, ուր մնաց համբուրեին, իսկ հիմա զգաց առաջին համբույրի զորությունը:
Վարդանն ու քույրը հրաժեշտ տվեցին նրանց և դուրս եկան փողոց: Տիգրանը լուռ քայլում էր, քույրը ևս լռում էր սպասելով որ առաջինը եղբայրը խոսի,
,,Աստված իմ եղբայրս ինչքան է փոխվել,, — մտածում էր քույրը, — այո երևի դաժան պայմաններն է նրան այդպես դարձրել լրջախոհ,
Ընդամենը Տիգրանը երեկ էր վերադարձել և այսօր էլ քրոջը առաջին օրն է տեսնում, խոսալու շատ բան կար, սակայն եղբայրը ինչու է լռում…: Նրանք համարյա թէ ողջ ճանապարհին լռեցին, Տիգրանը մտքերով էր ընկած , կարծես ինչ որ բան էր կատարվում նրա հետ:
Նրանք հասան տուն, նրանց հյուրերը անհամբեր սպասում էին Տիգրանին: Տիգրանի գալուստին համարյա թէ ողջ թաղամասի բնակչությունն էր սպասում: Բոլորը նրա վերադարձի առիթով էին հավաքվել նրանց տուն: Նրաց այդ խնջույքը նրա վերադարձի առիթով էր, բոլորը գալիս էին Տիգրանի մորը աչքալուսանք տալու , մայրը միայն ուրախության արցունքները աչքերին կմկմալով հազիվ շնորհակալություն էր հայտնում նրանցից, նոր եկողների և հարևանների հոսքը չէր դադարում, գալիս էին հարևան շենքերի հարևանները: Տիգրանի գալուստի լուրը տարածվել էր ողջ թաղամասում:
Առավոտյան Տիգրանը իր ընկերոջ հետ պետք է գնաին եկեղեցի, նրանք դեռ հայրենի քաղաքից հեռու էին, երբ խոստացել էին, որ վերադառնան տուն, ուրեմն երկրորդ օրը կգնան մոմ վառելու մի քանի եկեղեցիներում: Նա շուտ արթնացավ նախաճաշեց վերցրեց հեռախոսախողը և սկսեց հավաքել Քրիստինեի հեռախոսահամարը:
— Ալյո ՜ — լսափողում լսվեց քնաթաթախ Քրիստինեի ձայնը,
— Այդ քնա՞ծ էս, — զարմացած հարցրեց Տիգրանը ,
— Այո՜ , — հազիվ արտասանեց նա,
— Կներես որ արթնացրի, — ներեղություն խնդրեց Տիգրանը,– հիմա դու ազատ ես, — – հարցրեց նա,
— Իսկ ինչու՞ էս հարցնում,
— Ուզում էի տեսնել քեզ, — կարճ ասաց նա,
— Այո, ես տանն եմ , — սթափվեց աղջիկը, — ե՞րբ կգաս…
— Լա՜վ քիչ հետո ձեր տանը կլինեմ, — ասաց Տիգրանը և լսափողը դրեց ցած,
Տիգրանը շտապում էր ժամ առաջ շուտ տեսնել Քրիստիկին, երևի նույնն էլ Քրիստինեն էր զգում, քանի որ երկար բաժանումը մի տեսակ ավելի էր մտերմացրել նրան Տիգրանի հետ, և նրա ամենօրյա երազանքները կապում էր նրա հետ: Այդ փոքրիկ ռոմանտիկ աղջնակը իր սրտում զգացել Տիգրանի սերը , նա դա խոստովանել էր դեռ նրանց բաժանումից մի քանի օր հետո երբ Տիգրանը հեռախոսազանգել էր նրան:
Տիգրանը տարիքով Քրիստինեից բավականին մեծ էր, և ուներ բավականին փորձ սիրո մեջ, լավ հասկանում էր աղջիկների պահանջը այդ հասակում: Համարիա թէ Քրիստիներ հասակակիցներից մի մասը երազում էին մաքուր և նվիրված սեր, իսկ մի մասն էլ հարուստ և կամ փողով ձյաձաներ, կամ էլ արտասահման գնացող տղաներ, որոնք հետագայում կարող էին ապահովվել իրենց նյութականը : Տիգրանը լավ հասկանում էր որ Քրիստիկը նյութականի ետևից ընկնողներից չէ և երբեք շահի չի ձգտի:
Տիգրանը սեղմեց դռան զանգի կոճակը,
— Հիմա, — ներսից լսվեց Քրիստինեի ձայնը, երևում էր որ դեռ վեր չի կացել տեղից: Քիչ անց բացվեց դուռը, Քրիստինեն խալաթով էր,
— Դեռ չե՞ս արթնացել, — զարմացավ Տիգրանը, մտնելով ներս ,– իսկ տատիկդ որտեղ է,
— Չգիտեմ, — ճմրթվելով քնաթաթախ պատասխանեց նա,
— Դու տանը մենակ էս, — խորամանկ ժպտաց Տիգրանը,
— Այո, — միամիտ ասաց նա, Տիգրանը կարծես թէ այդ պահին էր սպասում, ամուր բռնեց նրա բարակ մեջքը և քաշեց դեպի իրեն: Աղջիկը քնաթաթախ չհասկացավ թէ ինչ կատարվեց, Տիգրանի շուրթերը հպվեցին իր շուրթերին: Նա ցանկանում էր նրա շուրթերից ստանալ իրենց բաժանման օրերի ողջ կարոտը: Քրիստինեն կարծես չէր կարողանում է տիրապետել միայն կարողացավ ձեռքերով ամուր գրկել նրա պարանոցը, որպեսզի չընկնի:
Նրանք բավականին երկար մնացին գրկախառնված, Տիգրանը համբուրում էր նրա այտերը, ճակատը և գեղեցիկ սիրով լեցուն շրթունքները: Աղջիկը կարմրել էր կարծես ամաչում էր իր այդ արածից:
— Քրիստիկ, մի բան ասեմ, — հարցրեց Տիգրանը, — կամաց թողնելով նրա մեջքը,
— Ասա, — հազիվ արտաբերեց Քրիստինեն, նա դեռ համբույրի ազդեցության տակ էր, ոտքի վրա հազիվ էր կանգնում ,ծնկները ծալվում էին: Տիգրանը դա զգաց և նորից բռնեց նրա մեջքը և զգույշ ուղեկցեց դեպի մահճակալը,
— Նստիր, հիմա ջուր կբերեմ, — ասաց նա և գնաց խոհանոց, վերադարձավ ջրով լի բաժակը
ձեռքին, — հիմա խմիր, — ասաց նա,
— Չէ շորհակալ եմ, ծարավ չեմ, — հրաժարվեց նա,
— Ծարավի համար չէմ ասում, — ժպտաց Տիգրանը, և ինքը կարծես գոհ էր կատարվածից, նա գիտեր որ այդ վիճակում էին լինում առաջին անգամ համբուրվող աղջիկները, — գլուխդ պտտվում է, — հարցրեց նա և քնքուշ բռնելով նրա դլուխը երկու ձեռքերով և նայեց նրա աչքերին, երևի ցանկանալով աչքերի միջով թափանցել նրա հոգու խորքը:
— Ըհ՜ը…, — հազիվ ասաց նա, և գլուխը մոտեցրեց նրա գլխին: Նա լռում էր, բարձր լսվում էր նրա սրտի արագ բաբախումները, այդ վիճակում նա մնաց երկար հետո կարծես սթափվեց : — կներես… , հիմա տեղերը պետք է հավաքեմ: Ես արագ…, — ավելացրեց նա և սկսեց հավաքել բաց անկողինը, — հա՜, իսկ ինչ ասեցիր…,
— Բան չեմ ասել, — ծիծաղեց Տիգրանը, — բայց ուզում էի ասել որ քո շուրթերը գեղեցիկ են և հաճելի, — Քրիստինեն կարմրեց ոչինչ չասաց միայն կամաց ժպտաց: Արագ շարժումներից երկար մազերը թափվում էին դեմքին, կարծես ուզում էր ամոթից թաքցնել իր հայացքը:
— Քիս ուզում եմ գնալ եկեղեցի, կուղեկցե՞ս ինձ ,
— Իհարկե…, — առանց երկարացնելու համաձայնվեց նա,
— Ես խոստացել եմ վերադառնալուց մոմ վառել եկեղեցում,
— Ես նույնպես խոստացել եմ մոմ վառել երբ վերադառնաս, — ասաց նա,
— Ուրեմն ավելի լավ, — Տիգրանը նայեց ձեռքի ժամացույցին, ժամացույցի սլաքները ցույց էին տալիս ժամը տասը, — Քրիստիկ , բայց ես մենակ չեմ, ընկերս ևս գալու է, նա ինձ սպասելու է մետրոյի կայարանում,
— Հիմա արագ կհագնվեմ, — ասաց Քրիստինեն, — հա սուրճ սարքեմ,
— Ոչ , շնորհակալ եմ…, — հրաժարվեց Տիգրանը,
— Մինչև դու կխմես սուրճդ, ես կհագնվեմ…
— Լավ…, որ այդպես է դիր, — համաձայնվեց նա: Նրանք գնացին խոհանոց, Քրիստինեն շտապ սուրճ պատրաստեց , քաղցրավենիքի հետ դրեց սեղանին և արագ գնաց սենյակ հագնվելու: Մինչ Տիգրանը խոհանոցում իր սուրճն էր խմում, Քրիստինեն արագ-արագ հագնվեց և հարդարվեց:
Նա մտավ խոհանոց, այդ շորերի մեջ նա ավելի գեղեցկացավ: Նրա մուգ շականակագույն մաշկին սազում էր սպիտակ գույնը, սպիտակ բաց ուսերով վերնաշապիկը քիփ գրկել էր նրա կազմվածքը, ներքևում ջինսե երկար կիսաշրջազգեստ էր հագել , բարձր կրունկներով կարմիր կոշիկները նրա կառուցվածքը ավելի սլացիկ էին դարձնում:
Տիգրանը զարմացած նրան էր նայում,
— Դէ՜ … ես պատրաստ եմ…, — ուրախ ասաց նա,
–Լսի՞ր, որ համբուրեմ շուրթերդ կարող է ամբողջությամբ պամադա լինեմ , –ժպտալով հարցրեց նա,
— Իմիջիայլոց քիմիական է, — զգուշացրեց Քրիստինեն,
— Իմ կարծիքով ոչ, — եղավ պատասխանը, Տիգրանը կանգնեց նստած տեղից զգուշությամբ բռնեց նրա կոնքերից և շրթունքները կամաց հպեց նրա շուրթերին, — ի՞նչ է ,, կլուբնիչնի ,, է, — հարրցրեց նա,
— Այո …, — ծիծաղեց նա,
— Ի՞նչ է…, չլինի թէ պամադա եղա, — հարցրեց Տիգրանը, աղջիկը պայուսակից հանեց թաշկինակը և սրբեց նրա շրթունքները,
— Ի՞նչ է չենք ուշանում…,— հիշեցրեց նա, Տիգրանը նայեց ձեռքի ժամացույցին,
— Ճիշտ որ, դուրս գանք, –համաձայնվեց նա,
Նրանք դուրս եկան տանից, hատելով Լենինի պողոտան քայլեցին Սվերդլովի փողոցով դեպի Հանրապետության հրապարակ,
— Տիգրան , քաղաքին կարոտե՞լ ես , — հարցրեց Քրիստինեն, նա ծիծաղեց
— Այո իհարկե, — հաստատեց նա , — կարոտ ասացիր հիշեցի … լսիր ճի՞շտ է, որ կարոտում էիր ինձ,
— Ըհը ՜, — նա շիկնեց, կարծես ամաչեց իր ասածից,
— Քույրս պատմեց ,որ գրեթէ միշտ այցելում էիր նրանց,
— Այո …, շատ լավ քույրիկ ունես ,– հաստատեց նա ,– նա մանավանդ երեխանները, որ գնում էի ետ գալուց ետևիցս լացում էին, նա մանավանդ փոքրը` Նարեկը,
— Շնորհակալություն , — ասաց Տիգրանը, և կրքոտ աչքերով նայեց աղջկան,
— Ի՞նչի համար, — զարմացավ Քրիստիկը,
— Ամեն ինչի…, նրա համար որ սպասել էս,
— Ես չէի կարող չսպասել, — դժգոհեց նա,– իմիջիայլոց դու խոպան չէիր գնացել,
— Այո, դու ճիշտ ես ասում, բայց դա ոչ մի նշանակություն չունի , — ասաց Տիգրանը և սկսեց պատմել, — իմ մանկական ընկերը, որի հետ նաև դասարանի ընկերներ էինք` անունը Գևորգ էր, նա տասերրորդ դասարանում սիրահարվել էր մեր զուգահեռ տասի Բ-ի աղջիկներից մեկին` Մարկոսյան Գայանեիեն, տղան խելագարվում էր նրա համար, ողջ օրը անց էր կացնում Գայանեյենց բակի փոքրիկ ,, բեսետկայում,, մենք միանում էինք Գևորգին, որպեսզի մենակ չմնա: Մի խոսքով կարճ պատմեմ, — շարունակեց Տիգրանը, — Գևորգը Գայանեի ճաշակով չէր, բայց հետո սկսեց ընկերություն անել, բավականին երկար տևեց այդ ընկերությունը, մենք դպոցը ավարտեցինք , նրանք դեռ շարունակում էին իրենց մտերմությունը: Հետո եկավ Գևորգի բանակ գնալու ժամանակը, Գայանեն խոստացավ սպասել Գևորգին: Գևորգին տարան Տաշկենտ դեսանտային զորամաս , մեկ ամիս անց, ինձ ևս տարան բանակ, ես Հեռավոր Արևելքում էի նամակագրական կապի մեջ էի նրա հետ և նրա փոքր եղբոր` Արթուրի որը Երևանում էր: Գևորգին մի քանի ամիս հետո Տաշկենտից տարան Աֆղանստան, երևի լսած կլինես թէ ինչեր էր կատարվում այդ ժամանակ այդ երկրում, — Վարդանը մի պահ լռեց, կարծես ինչ որ բան էր ուզում հիշել հեո շարունակեց, — այդ ժամանակ Աֆղանստանից միայն դիակներ էին գալիս ,,чорние ворни,, , և հանկարծ մի օր Գևորգի եղբորից նամակ եմ ստանում, նա գրում էր թէ Գայանեն ամուսնացել է ինչ որ տղայի հետ: Պատկերացնում էս իր ընկերը Աղվանստանում է կռվի դաշտում ու նա հանկարծ լսում է որ սիրած աղջիկը, որը խոստացել է սպասել , ամուսնացել է, և ինչ ես կարծում , դա նորմալ կնդուներ այդ լուրը : Դա դավաճանություն է , բառիս բուն իմաստով: — Տիգրանը հուզված էր և բարկացած, իսկ Քրիստիկը լուռ լսում էր,
— ԵՎ դու կարծու՞մ էիր , որ ես էլ Գայանեի նման կլինե՞մ, — դժգոհ հարցրեց Քրիստինեն,
— Ով գիտե, մեծ աշխարհ է…, բանն այն է, որ ես Գայանեի հետ երկար տարիներ եմ սովորել և շատ լավ էի ճանաչում նրան,
Նրանք հատեցին Աբովյան փողոցը և դուրս եկան յոթ աղբյուրների մոտ,
— Ես Գայանեի նման չեմ, — վիրավորվեց աղջիկը,
— Ես դա գիտեմ, — ժպտաց Տիգրանը, — լավ կարելի է թեման փոխել, շատ տխուր թեմա է, — առաջարկեց Տիգրանը, — այս աղբյուրների ջուրը շատ եմ սիրում, — թեման փոխեց նա , մոտենալով խմեց աղբյուրից, — սառն է և համեղ, — ավելացրեց նա,
— Ո՞ր մասում էս պայմանավորվել ընկերոջդ հետ, — հարցրեց Քրիստինեն,
— Մետրոյի մուտքի մոտ, — նրանք քայլեցին դեպի մետրոյի մոտքը: Ինչպես միշտ այստեղ բազմամարդ էր, անցուդարձը այստեղ գրեթէ չէր դադարում: Գրքավաճառները ինչպես միշտ գետնին փռած վաճառում էին իրենց գրքերը: Նրանք թևանցուկ իջան դեպի մետրոյի մուտքի թաքնված շատրվանները: Տիգրանի ընկերը այստեղ էր, երևի պայմանավորված ժամից շուտ էր եկել: Տիգրանը գրկախառնվեց ընկերոջ հետ,
— Դէ՜ ինչպե՞ս ես, — ժպտաց ընկերը,
— Ինչպես տեսնում ես, Սամ ջան… — ուրախ պատասխանեց Տիգրանը, — դէ Սամվել ջան ծանոթացիր, սա Քրիստիկն է, — ներկայացրեց նա, Քրիստինեն պարզեց ձեռքը և կամաց սեղմեց պարզված ձեռքը,
— Շատ ուրախ եմ, — ասաց Սամվելը, — այո իսկապես գեղեցիկ էք, — հաճոյախոսեց նա,
— Գիտե՞ք Տիգրանը կարծես սիրահարված լինի ձեզ , միշտ Ձեզանից էր պատմում,–
–ուրախ ասաց Քրիստինեն
— Սխալվում էք, — ծիծաղեց Սամվելը, — նա քեզ է սիրահարված, միշտ Ձեզանից էր պատմում, արդեն հեռվից էլ նրա պատմածներից ծանոթ եմ ձեզ, ամեն օր գրեթէ ձեր մասին էր խոսում, — Քրիստինեն շիկնեց,
— Դե ինչ գնա՞նք, — առաջարկեց Տիգրանը, Քրիստինեն թևանցուկ արեց Տիգրանին և նրանք քայլեցին դեպի Աբովյան փողոց.
— Գիտե՞ք դուք շատ լավ, սազական զույգ էք, — ասաց Սամվելը, Քրիստիկը շոյված զգաց այդ հաճոյախոսությունից — այս քաղաքը իմ սիրած քաղաքն է և այս փողոցը` ամենասիրածը,–Քրիստիկ , ինձ թվում է դու ամենաերջանիկ աղջիկն ես , որ Տիգրանի նման ընկեր ունես., Նրա նման տղաներին կարելի է մատների վրա հաշվել, եթե ես աղջիկ լինեի միայն Տիգրանին կուզենաի ,– նրանք ծիծաղեցին,
— Ինչ լավ է, որ աղջիկ չես, — կատակեց Տիգրանը, — երևի շատ գեշ աղջիկ կլինեիր… հաստատ տունը կմնաիր, ուր մնաց ես քեղ ուզեի.
Քրիստիկը լսում էր երկու ընկերների կատակները և ծիծաղում էր, նրա տրամադրությունը շատ բարձր էր, մեկ այն կողմից, որ Տիգրանը եկել էր և մեկ էլ երևի Սամվելի գովքն էր հաճելի Տիգրանի հասցեին: Նրանք քայլելով հասան Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկներին, թեքվեցին և մտան Թումանյան փողոց,
— Այսօր լավ եղանակ է, — ասաց Սամվելը,
— Այո …իսկապես , իսկը մեզ համար է, — հաստատեց Տիգրանը, — Քրիստիկ դու գիտե՞ս, որ Տիգրանը շատ խանդոտ տղա է, խորհուրդ կտաի հաշվի առնել :Ես նրան շատ լավ եմ ճանաչում, երևի նրա հարազատ մայրը նրան այդքան լավ չի ճանաչում, որքան ես, շատ անգամ եմ ես հարցրել քեզանից, նա շատ է մտածում քո մասին, մտածում է , որ քեզ հետ վատ բան չպատահի: Նաև կարող եմ ասել որ նման ոխերիմ վրիժառու թշնամի չկա, նա կարող է իրեն հասցրած վիրավորանքը չմոռանալ իր կյանքի ողջ ընթացքում, վրիժառու է…, բայց շատ հավատարիմ է և բարի, նրա բարությունն ու նվիրվածությունը սահմաններ չունի:
— Սամվելը ճիշտ է ասում, — ծիծաղեց Տիգրանը, — Քրիստիկ դու գի՞տես որ Սամվելը հասարակ մահկանացու չէ, — բացատրեց Տիգրանը : Աղջիկը զարմացած դեմք ընդունեց, —
— ի՞նչ է, չէ՞ս հավատում, ես լուրջ եմ ասում, նա ,,նեռն ,, է ինչպես ասվում էր բիբլիայում նա յոթ ամսական է ծնվել և ծոծրակին էլ ունի սատանու 666 թիվը: Քրիստինեն սկսեց քրքջալ,
— Իսկապե՞ս…, — նա ծիծաղում էր , — շատ լավ կատակ էր…
— Դա կատակ չէ, — լուրջ հայացքով հաստատեց Սամվելը, աղջիկը նայում էր ընկերների դեմքներին, ցանկանալով դեմքի մկանների խաղից որոշել նրանց ասածի ճշմարտությունը: Տիգրանն ու Սամվելը լուրջ էին Քրիստինեն միանգամից լրջացավ չէր կողմնորոշվում, հանկարծ պայթեց Տիգրանի ու Սամվելի ծիծաղը, աղջիկը չհասկացավ ինչ կատարվեց, ինքը քիչ հետո զգաց կատարվածը և սկսեց ծիծաղել:
— Էլ ուրիշ կատակներ չունե՞ք անելու, — նա թեթև հարվածեց Տիգրանի ուսին,
— Ճիշտ ասա… հավատացիր չէ՞, — հարցրեց Տիգրանը,
— Ըհը՜ , — պատասխանեց Քրիստիկը,
— Տիգրանը այդպես բոլորին հավատացրել է, որ ես սատանա եմ, — ասաց Սամվելը,
— ԵՎ ինչ հավացե՞լ են,– զարմացավ աղջիկը,
— Իհարկե… դու հավատացիր չէ՞, — ժպտաց Սամվելի, — նա այնպիսի մանրամասնություններով է պատմում ու նկարագրում, որ բոլորն էլ հավատացել են, ես կպատմեմ թէ ինչեր է ասել իմ մասին, միայն եկեղեցուց հետո…
Նրանք հատեցին Լենինի պողոտան և աոաջին խաչվող փողոցից թեքվեցին դեպի Ղուկասյան փողոցր ,
— Ես Երևանի եկեղեցիներից ամենաշատը սիրում եմ Սուրբ Զորավորը, — ասաց Տիգրանը,
— Ես էլ, — նրան համաձայնվեց Քրիստինեն, — ես այս եկեղեցում եմ կնքվել, բացի այդ էլ միշտ գալիս եմ այստեղ պատարագ լսելու և մոմ վառելու,
— Քրիստիկ դու հավատացիա՞լ ես, — նրան հարցրեց Սամվելը,
— Այո , — պատասխանեց Քրիստինեն: Նրանք շենքերի արանքով մոտեցան փոքրիկ եկեցեցուն , որը բազմահարկ շենքերով շրջապատված էր և մի գողտրիկ վայր էր հիշեցնում, կածես թաքնվելով քաղաքի անց ու դարձից: Նրանք մտան եկեղեցի , ներսում կիսախավար էր և տոթ , երևի վառվող մոմերի կրակներից էր, հաճելի բուրում էր խնկահոտը և մոմահոտը, ներսում ընդամենը մի քանի մարդ կար, որոնք եկել էին առավոտյան պատարագին: Նրանք ներսում մոմեր գնեցին և մտան գավիթ, արևի ճառագայթները եկեղեցու կամարաձև պատուհաններից ընկել էին ներս , կարծես ցանկանում էր լուսավորել վառված մոմերի ծխացող քուլաների ճանապարհը:
Տիգրանը վառեց ձեռքի մոմերը խաչակնքեց և սկսեց մտքում ինչ որ աղոտք բրբջալ, Քրիստինեն ուշադիր հետևում էր Տիգրանին աչքը չկտրելով սիրեցյալից: Տիգրանի աչքերը կարծես խոնավացան, նա երևի մտքերի մեջ էր, Քրիստինեի ժպիտը քարացել էր նրա դեմքին, նրա աչքերը ևս արցունքակալվեցին, երևի կարոտի արցունքներ է կամ էլ սիրո: — ,,Աստված իմ , ինչքան կարոտել էի նրան, — իր մտքում ասում էր Քրիստինեն, — և հիմա էլ թվում է, թե սա երազ է, և հիմա կբացեմ աչքերս և նա կչքանա. Քանի – քանի գիշերներ եմ տեսել նրան իմ երազներում.
Տիգրանը երկար մնաց լուռ կանգնած , հետո հանկարծ սթափվեց , նայեց ուղիղ Քրիստիկի աչքերի մեջ, կամաց բռնեց նրա ձեռքը և քայլեց դեպի Վարդան Զորավարի դիմանկարը:
—Գիտե՞ս , լուահոգի տատս ինձ միշտ ,,Զորավար էր ասում, ես փոքրուց երազում էի զորավար դառնալ, — նրա ձայնը խզվեց, — Աստված իմ, թող իմ տեսածը ոչ ոք չտեսնի, ես ճաշակել եմ կյանքի դժվարության ողջ գավաթներից:
Քրիստինեն լուռ արտասվում էր , Տիգրանի խոսքերը նա ավելի էր հասկանում քան որևէ մեկը, նրանք դուրս եկան եկեղեցուց,
— Հիմա ո՞ր կողմ գնանք, — հարցրեց Սամվելը,
— Գնանք Սուրբ Հովհանես, — առաջարկեց Տիգրանը, նրանք շենքերի արանքներով դուրս եկան Սարյան փողոցը, և քայլեցին առաջ,
— Դու ճանապարհը գիտե՞ս, — հարցրեց Սամվելը,
— Այո փոստատան մոտից կբարձրանանք Կոնդ, — բացատրեց Տիգրանը, Քրիստինեն համարիա թե գրկել էր Տիգրանի թևը, նա փայլում էր երջանկությունից: Նրանք քայլելով հասան մինչև Սուրբ Հովհաննես , այնտեղ մոմ վառելուց հետո քայլերը ուղղեցին դեպի Սուրբ Սարգիս եկեղեցին, Քրիստին հաճույքով ուղեկցում էր նրանց,
— Սամվել գնանք մեր տուն հաց կուտեք և նոր կգնաս, — առաջարկեց Քրիստինեն, Սամվելը նայեց ընկերոջ դեմքին,
— Ինչու՞ ոչ, — ասաց Տիգրանը,
— Լա՜վ…, որ գեղեցիկ զույգերը այդպես են ուզում , ուրեմն կգամ, — համաձայնվեց նա:
Նրանք քայլելով հասան Քրիստիկենց տուն, Քրիստիկի տատիկը տանն է և սիրալիր ընդունեց սպասված հյուրերին,
— Ծանոթացիր տատ, Տիգրանի ընկերն է, — ներկայացրեց Քրիստինեն,
— Դու՞ էլ էիր տղա ջան, Տիգրանի հետ, — հարցրեց Աղուն տատը,
— Հա տատի ջան, — ուրախ ասաց Սամվելը,
— Բա տղա ջան մե՞ղք չեն ձեր ծնողները…, — ափսոսանքով ասաց տատը, Սամվելը ժպտաց: Քրիստինեն խոհանոցում սուրճ էր պատրաստում , Տիգրանն ու Սամվելը հյուրասենյակում նստած զրուցում էին Աղուն տատու հետ:
Նրանք բավականին երկար նստեցին , Ճաշելուց և զրուցելուց հետո շնորհակալություն հայտնելով Սամվելն ասաց.
— Լավ, ժամանակն է , -– ասաց Սամվելը և ելավ տեղից, — դու չե՞ս գալիս, — հարցրեց Վարդանին — ինչու չէ, այս երկու օրը շատ են գալիս մեր տուն, գալիս են տեսնելու ինձ: Տղաները հրաժեշտ տվեցին և դուրս եկան տանից. Քրիստիկը դուրս եկավ աստիճանների վրա ճանապարհելու նրանց, Սամվելը առաջ անցավ , որպեսզի չխանգարի զույգերին: Տիգրանն ու Քրիստիկը գրկախառնվեցին աստիճանների վրա, նրանց շուրթերը նորից հանդիպեցին իրար: Տիգրանը միշտ ուզում էր ժամանակը կանգ առնի այդ պահին, որպեսզի երկար մնա նրա գրկում և ճաշակի նրա շուրթերի բուրմունքը: Տիգրանը քնքուշ զգուշությամբ հրեց Քրիստինեին , երևի զգուշացնում էր, որ ներքևում իրեն սպասող կա: — Լավ, վաղը կտեսնվենք, — ասաց Տիգրանը, — չես հասցնի կարոտել, — Արդեն կարոտում եմ, — հուզված ասաց աղջիկը, Տիգրանը շտապեց հեռանալ ,- — սպասիր, — նրա ձեռքից հասցրեց բռնել Քրիստիկը , — մի շտապի, — նա մետեցավ և մատներով մաքրեց Տիգրանի շուրթերին թողած շրթներկի հետքերը, — Հա մոռացել էի, — ժպտաց Տիգրանը և շտապեց ներքև: Տիգրանը ճանապարհեց Սամվելին և ինքն էլ գնաց տուն: Անընդհատ մտքերով էր ընկած, Քրիստիներ մասին էր մտածում: Առաջին անգամ նա Քրիստինեին տեսել էր նրանց տանը, երբ գործերով գնացել էր նրանց տուն: Հետո մի քանի անգամ էլ պատճառներ գտավ այցելելու նրանց, որպեսզի տեսնի Քրիստինեին, այդ ժամանակ Քրիստինեն սովորում էր 9-րդ դասարանում: Առաջին հանդիպման ժամանակ աղջկա հագին կարմիր գործած գեղեցիկ ,,բլուզկա,, էր, մազերն էլ կարճ էր տղայի նման, առաջին իսկ հայացքից նա չվրիպեց Տիգրանի աչքից, նա իր ճաշակի աղջիկ էր` գեղեցիկ և ձիգ մարմնով: Քրիստինեն ժամանակին լող էր պարապել, ձիգ մաշկը Տիգրանի ճաշակի ամենակարևոր հատկանիշներից էր, որը նա հաշվի էր առնում, բայց կարևոր հատկանիշը նրա դուր էր գալիս այդ աղջկա համեստ ու զուսպ բնավորությունը: Քրիստինեի ձեռքի շնորհքը ևս չէր վրիպել նրա աչքից, Քրիստինեն լավ ձեռագործում և ասեղնագործում էր, աղջիկը բավականին դրական շատ բաներ ուներ, որպիսի նա կարողանա համակրել և սիրել: Տիգրանը հասավ տուն , վերցրեց լսափողը և հավաքեց Քրիստինեի հեռախոսահամարը, –Ալյո՜ ,– լսվեց Քրիստինեի ձայնը, — Քրիստիկ այդ դու՞ ես, –Այո ես եմ, –Ի՞նչ էս անում… — Ոչինչ ,– պատասխանեց աղջիկը, — կարող ես գալ մեր տուն, — հուզված ասաց նա, — Ի՞նչ կա, բա՞ն է պատահել, — անհանգստացավ Տիգրանը, — Ոչինչ էլ չի պատահել, ուղղակի ուզում եմ տեսնել քեզ… — Կարծեմ քիչ առաջ ձեր տուն էի, — կատակեց Տիգրանը, — Ինչ անենք…, — զարմացավ նա, — Շատ կներես չեմ կարող սիրուն աղջիկ , հյուրերի եմ սպասում, ուր որ է կգան: Նրանք բավականին երկար խոսեցին հեռախոսով, Քրիստինեն երբեք հեռախոսով երկար չէր խոսում, բայց հիմա ցանկություն կար այդպես խոսափողը ձեռքին խոսալ տարիներով միայն թէ լսեր Տիգրանի ձայնը:
Առավոտյան Տիգրանը նախաճաշեց և դուրս եկավ տանից, չգիտես ինչու նրա հոգում հեղափոխություն էր կատարվել, չգիտես ինչու զգում էր Քրիստինեի տեսնելու պահանջը, ուզում էր կրկին ու կրկին գրկել և շուրթերը շփել նրա շրթունքներին: Քրիստինեն համբուրվելու պահին մի տեսակ ավելի է փոքրանում, դառնում է մի փոքրիկ նապաստակ, որը ուզում է պատսպարվեր ապահով ձեռքերում, նա միամիտ էր և անօգնական: Տիգրանը առաջինը քայլերը ուղղեց դեպի ավտոբուսի կանգառը ,, գնալ աշխատանքի և նոր Քրիստիկի մոտ, թե հակառակը,, և մտքերի մեջ էր: Ավտոբուսը կանգնեց կանգառում ,<>, ինքն իր մտքում ասաց Տիգրանը և առանց երկարացնելու բարձրացավ ավտոբուսը : Քիչ անց նա Քրիստիկենց տան առջև էր, նա սեղմեց զանգի կոճակը, դուռը ուշ բացեցին, երևում էր Քրիստիկը մենակ է, քանի որ տատն ու պապը շուտ էին արթնանում, պապը գնում էր գործի , իսկ տատը գնում էր խանութ: Քրիստինեն քնաթաթախ բացեց դուռը, նա ուրախ էր Տիգրանի այցից,
— Այ տղա, հո գիշերվա երազ չէս,– կատակեց նա ու նրա ետևից ծածկեց դուռը,
–Կներես , որ արթնացրի…
— Ոչինչ , միևնույնն է ուզում էի ելնել , — Քրիստինեն սենյակային խալաթով էր , դեռ չէր հասցրել հանել գիշերանոցը, — սուրճ կխմե՞ս…,— առաջարկեց նա, Տիգրանը չպատասխանեց , ամուր բռնեց նրա մեջքը և թեթև համբուրեց նրա շուրթերը,
— Այո՜, … կխմեմ ,– համաձայնվեց նա: Քրիստինեն մտավ խոհանոց,
— Մինչև սուրճդ կխմես, ես կհագնվեմ …, — Քրիստիկի Նինոն ` այդպես էր նրա կատվի անունը , փռվել էր խոհանոցի թախտին և ճեմում էր, Տիգրանին տեսնելուն պես թռավ գետին ու փախավ հյուրասենյակ, — ա՜յ տղա, էս խեղճ կատուս հենց քեզ տեսնում է դիվադադար է լինում և իսկույն անհայտանում է, — ժպտաց աղջիկը , նրա թշիկները փոս ընկան,
— Այդ նրանից է, որ ես սև կատու չեմ սիրում, — դժգոհեց Տիգրանը , — գի՞տես , դու այսպես գիշերանոցով ավելի գեղեցիկ ես, նամանավանդ , երբ քնագլուխ ժպտում ես,– — հաճոյախոսեց Տիգրանը ,
— Ի՞նչ ես ուզում դրանով ասել , — խորամանկ ժպտաց նա,
— Այն, ինչ ասացի…, — կատակեց Տիգրանը և մոտենալով աղջկան` թիկունքից մոտեցրեց դեմքը նրա ծոծրակին ու հոտ քաշեց, — ի՜նչ լավ բուրում ես… ,– խեղճ աղջկա ձեռքերը դողում էին սիրեցյալի թէ հաճոյախոսություններից, և թե նրա այդքան մոտ լինելուց, նա իր ետևում զգում էր նրա շունչը, այդպեսի հաճելի զգացողություն նա չէր զգացել երբեք, — ի՞նչ է , ձեռքերդ դողում է, — նկատեց Տիգրանը և սկսեց ծիծաղել, աղջիկը կարմրեց,
— Կանգնել էս շնչիս, հլա ուզում ես որ ձեռքերս չդողան, — ժպտաց աղջիկը, — ի՞նչ է, վա՞տ է…, քեզանից եմ հուզվում…
— Ո՞վ է ասում վատ է , –ծիծաեց Տիգրանը, — դա լավ նշան է, հիմա պարզ է , որ սիրահարված ես, — աղջիկը զարմացած դեմք ընդունեց,
— Իսկապե՞ս , դա այդպե՞ս է լինում,…
— Իհարկե՜, հիմա դրա միակ միջոցը լավ ,, մասաժն,, է, եթե ուզում ես, ես կարող եմ մերսել…, — կատակեց Տիգրանը,
— Շա՜տ-շա՜տ շնորհակալ եմ, — սկսեց քրքջալ աղջիկը: Սուրճը պատրաստ էր. Քրիստինեն դուրս եկավ խոհանոցից , — Այսօր ի՞նչ ես անելու, — հարցրեց Տիգրանը, — Ինչու՞… ուզում ես տեղ գնա՞նք, — նա ձայն տվեց մյուս սենյակից, — Ոչ հիմա ուզում եմ գյուղ գնալ դեռ հարազատներս չգիտեն որ վերադարձել եմ ուղղակի… Քրիստինեն եենյակից հագնված արագ մտավ լոգասենյակ լվացվելու, –Հարկավո՞ր է օգնել…,– հարցրեց Տիգրանը, — Ոչ… — լոգասենյակից լսվեց նրա ձայնը, Տիգրանը ոտնաթաթերի վրա կամաց անձայն մտավ լոգասենյակ, Քրիստինեն կռացել էր լվացարանի վրա և դեմքն էր լվանում, նա չնկատեց Տիգրանի ներկայությունը : Տիգրանը միանգամից գրկեց նրա կոնքերը, Քրիստինեն միանգամից հանկարծակի եկավ,– թող լվացվեմ մի խանգարի, — ՈՒզու՞մ ս ես լվացացնեմ… , –կատակեց նա,
— Ասացի ոչ , ես ինքս…
Քրիստինեն լվացվեց հարդարեց մազերը, Տիգրանը ավելի շատ խանգարում էր ուզում էր ամեն վարկյան գրկել նրան, նրան հաճելի էր երբ աղջիկը հայտնվում էր իր ամուր բազուկներում,
–Քրիստիկ չե՞ս ուզում լողանալ…–հարցրեց նա խոհանոցից,
–Երեկ եմ լողացել, — պատասխանեց Քրիստինեն,
–Ափսո՜ս…, — լուրջ ասաց Տիգրանը,
— Իսկ ի՞նչու ես հարցնում…, — միամիտ հարցրեց նա,
–Հեչ, որ լողանաիր կարող էի մեջքդ տրորել, — Քրիստինեն սկսեց ծիծաղել, նրա ձայնը հաստ էր և հաճելի էր դառնում,
— Շատ խուժանն ես հա՜…, — խորամանկ ժպտաց նա,
–Ես եմ խուժա՞ն, — զարմացավ Տիգրանը, — ցավդ տանեմ, եթե այս քաղաքում մի խելոք տղա կա, ուրեմն դա ես եմ:
Երբ չի լինում ելք ու ճար , Խենթերն են գտնում հնար:
Պ. Սևակ
Այդ նրանք էին որ հայրենիքի կանչով ելան պաշտպանելու հայրենի հողը, և ժողովրդին :Ելան պաշտպանելու մեր պատիվն ու ազատությունը, Փառք նրանց , ընկածներին և ողջերին;
Ելավ արշավի բանակը քնած եղեռնագործի
ՈՒ նորից հոսեց արյունը հայի…
Կրկին տառապանք, գաղթ ու կոտորած,
Նժդեհի հոգին նոր ոգի առավ,
Եվ կանգնին ոտքի ընտրյալներն ազգի,
Ու նետվին մարտի վրեժի կանչով…
Զարկին ու զարկվան այդ պատերազմում,
Շատ քաջեր ավաղ , տուն չվերադարձան,
Եվ ընկան մարտում, ու հերոսացան.
Փառք տանք միշտ հիշենք մենք զոհվածներին,
Չմոռանանք նաև ողջ մնացածների:
Welcome to WordPress.com. This is your first post. Edit or delete it and start blogging!